Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը, ով ղեկավարում է Tesla և SpaceX ընկերությունները, դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը: Այս մասին հայտարարել է CNBC հեռուստաալիքը: Գրում է Gazeta.ru-ն։
Փորձագետների կարծիքով, Tesla- ի բաժնետոմսերի գնի բարձրացման պատճառով Մասկի կարողությունն աճել է՝ հասնելով 185 միլիարդ դոլարի:
Նախկինում վարկանիշի առաջին հորիզոնականը զբաղեցնում էր Amazon ընկերության հիմանդիր և ղեկավար Ջեֆ Բեզոսը, որի կարողությունը ներկայումս գնահատվում է 184 միլիարդ դոլար:
Վերջին 13 ամիսների ընթացքում Մասկի կարողությունն աճել է 100 միլիարդ դոլարով: 2020 թ․ հունվարին նա Bloomberg գործակալության վարկանիշի 35-րդ տեղն էր զբաղեցնում։