f

Անկախ

Կապիտուլյացիա կնքած ղեկավարի հետ բանակցել է ցանկանում միայն թշնամին, ով նոր ակնկալիքներ ունի դավաճանից․ Իշխան Սաղաթելյան


Հայաստանի Հանրապետությունը շարունակաբար մեկուսանում է արտաքին աշխարհից, միջազգային հարաբերություններում Հայաստանի սուբյեկտայնությունը պատմական ամենացածր մակարդակի վրա է։

Մեր պետությանն ու ժողովրդին աղետալի վիճակի մատնած իշխանությունն անցած երկուսուկես տարվա ընթացքում հետևողականորեն խարխլել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական անվտանգության համակարգը, ինչն էլ խոշոր հաշվով հանգեցրեց աղետալի պատերազմին։

Ղարաբաղյան հիմնախնդրի և ՀՀ միջազգային հարաբերությունների վերաբերյալ պրիմիտիվ դատողությունները, տրամագծորեն հակառակ քաղաքական հայտարարությունները հանգեցրեցին նրան, որ Հայաստանը Ղարաբաղյան հիմնախնդրում դարձավ անբանակցելի կողմ, ինչն էլ միջազգային հանրության աչքերում լեգիտիմացրեց պատերազմի սանձազերծումը։

Նիկոլի բացառիկ դիլենտանտիզմի պատճառով աշխարհը սկսեց Ղարաբաղյան հիմնախնդիրն ընկալել ոչ թե ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքար, այլ որպես զուտ տարածքային վեճ։

Հայաստանը պատերազմի մեջ մտավ առանց ռազմավարական դաշնակցի և ռազմավարական գործընկերների հետ կայուն հարաբերությունների։ Արդյունքում՝ որևէ պետություն գործադիր իշխանության մակարդակում Հայաստանի Հանրապետությանը համերաշխություն չհայտնեց, մենք ադրբեջանաթուրքական տանդեմի և նրանց բացահայտ սատարող պետությունների դեմ-հանդիման մնացինք՝ ըստ էության մենակ։

Հայաստանի իշխանությունների նկատմամբ միջազգային արհամարհանքը դեռևս զգացվում էր պատերազմից առաջ, բավական է նշել, որ Ֆրանկաֆոնիայի գագաթաժողովից հետո օտարերկրյա որևէ ղեկավար պետական այցով Հայաստան չի ժամանել։

Հարաբերությունների որակական անկումը՝ ինչպես ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, բարեկամ Իրանի, այնպես էլ Չինաստանի, Եվրոպական Միության և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ակնհայտ էին:

Արդյո՞ք Հայաստանի շահերը չեն համընկնում մեր տարածաշրջանում խոշոր այլ խաղացողների շահերին։ Անշուշտ համընկնում են.....

պարզապես անհրաժեշտ է Հայաստանում պետական շահի գիտակցում ունեցող և ամենակարևորը՝ վստահելի իշխանություն ձևավորել:

Դրա համար մեզ պետք է մի իշխանություն, որի հետ հնարավոր կլինի խոսել, բանակցել, պայմանավորվել ճանապարհ անցնել։ Ոչ մի պետություն, նույնիսկ մեզ ամենամոտ բարեկամները, չե՛ն պատրաստվում անհավասարակշիռ և արկածախնդիր անձի հետ ճանապարհ անցնել կամ գործընկերություն անել:

Այս պայմաններում Հայաստանը շարունակում է մեկուսանալ աշխարհից, իսկ թշնամին, օգտվելով այս իրավիճակից, դիրքավորվում և մեծացնում է իր ազդեցությունը։ Այս ամենի հետևանքները կրում են մեր ժողովուրդը և պետությունը:

Արժանապատվությունը կորցրած և կապիտուլյացիա կնքած ղեկավարի հետ բանակցելու ցանկություն ունի միայն թշնամին, ով հունվարի 11-ին նոր ակնկալիքներ ունի դավաճանից։

Սա է Նիկոլի իշխանության մնալու գինը։

Իշխան Սաղաթելյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան դավաճանություն

Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Ադրբեջան արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. Ոսկանյան
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Տոյվո Կլաարը կդառնա Ուզբեկստանում Եվրամիության դեսպան
2021թ. ընտրվել եք այլ խոստումներով, անկեղծ լինենք` այսօր ժողովրդի մեջ կա մեծ անվստահություն. Բերքաբերում Փաշինյանին առաջարկել են գնալ նոր ընտրությունների
Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի կողմից լրագրողի նկատմամբ պահվածքը
Նման վարքագիծը դատապարտելի է. «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժումը` Փաշինյանի փակ հանդիպման մասին
«Պատերազմով չսպառնաց. Ոսկեպարի և Բերքաբերի «եռանկյունիներն» է առաջարկում փոխանակել». գնդապետ Մախսուդյան
Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի ղեկավարի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչվելու հետևանք է. Կարասին
Զեկույց. 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասին
ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի զորավարժությունները կանցկացվեն 2024-ի 2-րդ կեսին
Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
Փաշինյանն ասել է՝ ադրբեջանցիները պետք է գան, կանգնեն գետի կողքը. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին
Բաքուն բացատրել է Լեռնային Ղարաբաղից ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի շտապ դուրսբերումը
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Սամվել Վարդանյանի նկատմամբ հաշվեհարդարի բնույթն ու ոճը հիշեցնում է Ռամիլ Սաֆարովի ոճրագործությունը․ «Որդիների կանչ»
Ավելին
Ավելին