f

Անկախ

Ինչո՞ւ է Ալիևը շահագրգռված, որ պահպանվի Փաշինյանի իշխանությունը. Ս. Տարասով


«Ինտերֆաքսը», հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, հաղորդում է, որ «Ռուսաստանում նախատեսված է Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի եռակողմ հանդիպումը»: Ենթադրվում է, որ հավաքը կարող է տեղի ունենալ ամանորյա արձակուրդից հետո, հնարավոր օրերից մեկը հունվարի 11-ն է: Եթե Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի այդ հանդիպումը տեղի ունենա, ապա կլինի առաջինը Լեռնային Ղարաբաղի պատերազմի ավարտից հետո: Իհարկե, գործակալությունը զգուշացնում է, որ «տվյալ տեղեկատվության պաշտոնական հաստատում չունի»: Բայց դատելով օբյեկտիվորեն՝ կարող ենք ասել, որ նման գագաթնաժողովի հարցում շահագրգռված է Ալիևը, որը պետք է առավելագույնը քամի իր համար դեռևս պահպանվող բարենպաստ միջազգային կոնյունկտուրայից և հաջող ռազմական փուլից անցնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական-դիվանագիտական գործընթացին:

Դա պետք է հնարավորինս արագ անել, քանի որ, ինչպես նշում է Բաքվի Haqqin կայքը, «պայմանական Արևմուտքը, որը Հարավային Կովկասում դիվանագիտական ու ռազմական գործընթացներից դուրս մնաց և չկարողացավ մասնակցել որոշումների ընդունմանը, կարող է հակառակ խաղ սկսել»: Անհրաժեշտ է ղարաբաղյան պատերազմի դադարեցման համաձայնությունը, որն այլ կերպ կոչվում է զինադադար, փոխակերպել Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի, ինչը հնարավորություն կտա տեսանելի դարձնելու կայուն անցումը խաղաղ գործընթացին: Միաժամանակ Բաքուն հասկանում է, որ նման փաստաթուղթ հնարավոր է ստորագրել միայն Փաշինյանի հետ, որն այժմ ենթարկվում է քաղաքական օստրակիզմի նրա հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերի կողմից: Այժմ Երևանում իշխանության են ձգտում ռևանշի ուժերը: Ուրիշները, որոնք ունակ են գործելու նոր իրողությունների պայմաններում առայժմ քաղաքական հորիզոնում չեն երևում, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում Փաշինյանի համար: Ալիևի հետ բանակցությունների արդյունքում նրան պետք են չեզոքացնող բնույթի որոշումներ, որպեսզի խուսափի «երկրորդ կապիտուլյացիան ստորագրելու պատրաստակամության» կարգի մեղադրանքներից: Հենց սա է իրավիճակի գլխավոր քաղաքական-հոգեբանական առանձնահատկությունը:

Մյուս կողմից, Ռուսաստանի մասնակցությամբ հնարավոր եռակողմ գագաթնաժողովի բուն փաստը, որի ձևաչափում հնարավոր է Ալիև-Փաշինյան երկկողմ հանդիպումը, կաշկանդում է հայ ընդդիմության գործողությունները, վարչապետի համար իրավիճակը հաղթահարելու հնարավորություն է ստեղծում: Սակայն պատերազմից հետո նրա առաջարկած ծրագրի 15 կետերը (ենթակառուցվածքների վերականգնում, փախստականների վերադարձ, զինված ուժերի բարեփոխում, տնտեսական ակտիվության վերականգնում և անգամ ժողովրդագրական խնդիրների լուծում) ձևակերպված են «վաղն ավելի լավ կլինի, քան այսօր» սկզբունքով: Իսկ այսօր Հայաստանն ապրում է ղարաբաղյան պատերազմի ծանր, դրամատիկ հետևանքներով: Փաշինյանն իր հայտարարություններով ու հրապարակումներով փորձում է բացատրել տեղի ունեցածի պատճառները, պատմական էքսկուրսներ է անում, բայց դա անում է մակերեսային և անհամոզիչ: Այնպես որ Ղարաբաղյան պատերազմի պատմությունը դեռ պիտի գրվի, երբ կխոսեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատի դեմքերը, նոր փաստեր ի հայտ կգան՝ բացելով գործընթացների  թանձր անդրկուլիսյան կողմը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համար այդ իմաստով խնդիր չկա, քանի որ, ինչպես հայտնի է,  հաղթողներին չեն դատում: Նա լուծել է պատմական հիմնախնդիրը՝ վերադարձնելով իր հսկողության տակ նախկինում կորցրած շրջանները: Այսուհանդերձ, եթե նա Փաշինյանի նկատմամբ ընտրի ուժեղի դիրքերից գործողությունների սցենարը, ապա հազիվ թե հասնի առաջադրված նպատակներին: Ադրբեջանի առաջնորդն արդեն հայտարարել է, որ համաձայն է՝ միայն Փածշինյանը չէ ամեն ինչի մեղավորը: Սա ընկալվում է որպես Բաքվի փորձ՝ նպաստելու վարչապետի իշխանության պահպանմանը: Բայց միայն խոսքերով ու հայտարարություններով այս դեպքում չես օգնի: Պատերազմում Հայաստանի պարտությունը ինչ-որ բանով կարող է փոխհատուցել միայն Ադրբեջանը և ապա նոր Ռուսաստանը: Այնպես որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Ալիևի և Փաշինյանի հնարավոր բանակցությունները Մոսկվայում խոստանում են հետաքրքիր ու գրավիչ լինել, քանի որ որոշվում է երկու հարևան երկրների ապագան:

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ ИА REGNUM

 

արցախյան պատերազմ բանակցություններ Նիկոլ Փաշինյան Իլհամ Ալիև

Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ Մենենդես
ԼՂ հայերը պետք է ապահով վերադարձի հնարավորություն ունենան․ Զախարովա
Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 3 ներկայացուցիչ կունենա
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է
4 պարզ հնարք խուսափելու վատ լուրերի կործանարար ազդեցությունից
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
Դա դեռ հարց ա՝ էդպես ա եղել, թե չէ. Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին
Բայց Փաշինյանը սխալվում է, որովհետև ՀԱՅԵՐԸ ՉԵՆ ՄՈՌԱՆԱ, ՉԵՆ ՈՒՐԱՆԱ ՈՒ ՉԵՆ ՆԵՐԻ։
Մեր պայքարը թևակոխում է նոր փուլ․Սուրեն Պետրոսյան
«Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծել նրան
Վազգեն Մանուկյանի նամակը Կոնստանտին Զատուլինին
Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում
«Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. Մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապել
Միզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի. Փաստաբան
«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Սահմանվեց էկոպարեկային ծառայողի հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները պահելու և կրելու կարգը
Կիստա, գիշերամիզություն ունեցող զինվորը կծառայի հեշտացված ռեժիմով. Սուրեն Պապիկյան
Freedom House. Հայաստանում կոռուպցիայի վիճակի ընկալումը նախորդ տարիների համեմատ լճացում է դրսևորում
Ավելին
Ավելին