ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի բացակայությունը Երևանի Սուրբ Գրիգոր լուսավորիչ մայր եկեղեցում Աստվածահայտնության և Սուրբ ծննդյան տոնի Սուրբ պատարագից։
Մանե Գևորգյանը, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, նշել է. «Համաճարակային իրավիճակով պայմանավորված վարչապետը ինքնամեկուսացված է»։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում էին հավաքվել քաղաքացիներ՝ թույլ չտալու Փաշինյանին մտնել եկեղեցի։