f

Անկախ

Ձեր սրտի ԱԺ-ն, մասնավորապես ԻՔ դաշինքը, ձեզ լրացուցիչ ֆինանսական բեռի տակ է դրել․ ՀՅԴ ֆինանսական հանձնախմբի անդամ


Իսկ դուք գիտե՞ք, որ ձեր սրտի Ազգային Ժողովը, մասնավորապես ԻՔ դաշինքը 2021 թվականի հունվարի 1-ից ձեզ լրացուցիչ ֆինանսական բեռի տակ է դրել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ֆինանսական հանձնախմբի անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը։ 

«Բարձրանում է գույքահարկը, չկա այլևս անշարժ գույքի չհարկվող շեմ և բոլորն այսուհետ այս հարկատեսակի իմաստով հարկատու են,

 

 

Բարձրանում են ալկոհոլային խմիչքների հարկերը, մասնավորապես օղու մեկ լիտրի անուղղակի հարկերը (ակցիզային հարկ + ԱԱՀ) բարձրանում են 564 դրամ կամ 30.13 տոկոս: Ակցիզային հարկը 1560 դրամից դառնում 2030 դրամ, իսկ ակցիզը ԱԱՀ-ի հարկման բազա է,

Բարձրանում է մրգային օղիների ակցիզային հարկը մեկ լիտրի համար 800 դրամից դառնալով 824 դրամ,

Բարձրանում է կոնյակների ակցիզային հարկը, գործող հարկը պարզապես բազմապատկել են 1.03-ով, այսինքն 3 տոկոսով, օրինակ մեկ լիտր 3 տարեկան 40 տոկոս թնդության կոնյակի համար 1200 դրամից դառնալով 1236 դրամ,

Բարձրանում են սեղմված գազ, նավթամթերք, գարեջուր, ծխախոտ, գինի, վիսկի, վերմուտ, քսայուղ և այլ նմանատիպ ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերը,

Բարձրանում են դրոշմանիշային վճար կամ ինչպես ընդունված է ասել բանակի 1000 դրամները,

Բարձրանում է պարտադիր կուտակայինի թալան համակարգի 2.5 տոկոսը՝ դառնալով 3.5 տոկոս,

Բարձրանում են 1-4 տոկոսով ներկրվող առաջին անհրաժեշտության ապրանքների (հավի մսի, խոզի ճարպերի, յուղերի, կարագի և այլնի) մաքսատուրքերը:

Լա՞վ են մտել ձեր աշխատավարձի մեջ և քուջուջ անում: Ես ձեզ շնորհավորում եմ», գրել է Արմեն Գրիգորյանը եւ հետգրություն թողել․

«Հ.Գ. Թոշակառու ուտող-խմող մարդը ամիսը գոնե մի 4 շիշ օղի էր գնում: Թոշակը բարձրացրել են 3000 դրամով և ձեռքից մի 5000 դրամ նորից խլում են օրենքով սպառման գները բարձրացնելով, իսկ մեր ուտող-խմող թոշակառուն գլխի չի էլ ընկնում»:

Արմեն Գրիգորյան ՖԲ Գրառում ՀՅԴ թանկացումներ

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին