f

Անկախ

Մենք նորից ոտքի պետք է կանգնենք և շարունակենք առաջ գնալ․ Վազգեն Մանուկյանի ուղերձը


Սիրելի՛ հայրենակիցներ,

Քույրեր և եղբայրներ,

Մենք միշտ Նոր տարին դիմավորել ենք տոնական սեղանով, հարազատների ժպիտով, բարեմաղթանքներով, լավատեսությամբ: Սա այդ Նոր տարին չէ:

Դժվար, դաժան էր 2020 թվականը․ հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր վիրավորներ, գերիներ, անհետ կորածներ, փախստականներ, տարածքային ահռելի կորուստներ։ Մեր ազգային արժանապատվությունը ոտնահարված է։ Մեր բազմաթիվ հայրենակիցներ մխիթարություն, վաղվա հանդեպ հույս են փնտրում ու դեռ չեն գտնում։

Մենք կորցրել ենք անկախ պետականության մեր ամենամեծ նվաճումը, մեր հավաքական երազանքը՝ Արցախյան հաղթանակը: Այսօր ապահովված չեն անգամ Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու ինքնիշխանությունը։

Պատերազմը հնարավոր էր կանխել:

Պատերազմական գործողությունների ավարտն էլ այս տեսքը չէր ունենա, եթե սխալ ու կասկածելի որոշումներ չընդունվեին։

Տեղի ունեցածը դավաճանության, անգրագիտության, ստի և կեղծիքի հետևանք էր։ Դա փոքր մարդու մեծ վրեժն էր հայ ժողովրդից, Արցախից, Հայաստանից։

Մեր երկրում այսօր անիշխանություն է և պետական կառավարման ճգնաժամ, իսկ հասարակության տրամադրությունները կառավարվում և ուղղորդվում են սոցիալական ցանցերի կողմից դիտավորյալ կազմակերպված արհեստական օրակարգերով:

Հայրենակիցնե՛ր,

2020 թվականը ողբերգության, բայց նաև հերոսության տարի էր։ Ես խոնարհվում եմ Արցախի և Հայաստանի համար մղված մարտերում զոհված մեր քաջերի հիշատակի առջև, ցավակցում նրանց հարազատներին, համբերություն, տոկունություն մաղթում բոլորիս։ Ցավակցում եմ նաև կորոնավիրուսից մահացած մոտ 3000 մեր քաղաքացիների ընտանիքներին:

2021 թվականին մենք հսկայական անելինք ունենք։ Պետք է ապահովենք արժանապատիվ խաղաղություն, արդիականացնենք հայկական բանակը, ձեռք մեկնենք արցախահայությանը, տեր կանգնենք Հայաստանի սահմաններին, թույլ չտանք սոցիալ–տնտեսական կոլապս, ներդրումներ բերենք, նոր բովանդակությամբ լցնենք ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները, արժանավայել շփվենք աշխարհի հետ, վերացնենք թույնի ու ատելության ներքին մթնոլորտը։

Ամենակարևորը՝ Հայաստանի քաղաքացիների, հայության մոտ մենք վերականգնելու ենք հավատը մեր երկրի ապագայի հանդեպ։ Այդ հավատով միայն մենք կարող ենք հաղթահարել ներկայիս դժվարությունները։

Ես տեսնում եմ, ես պատրաստ եմ ձեզ հետ անցնել այն ճանապարհը, որով մենք տեր կկանգնենք մեր երկրին, մեր արժեքներին, մեր արժանապատվությանը։ Ես հավատում եմ Հայաստանի ու Արցախի վերածննդին։ 

Սիրելի՛ ժողովուրդ,

Հայաստանի, Արցախի, Սփյուռքի հայրենակիցնե՛ր,

Մենք հազարամյակներից եկող ժողովուրդ ենք: Մենք ականատես ենք եղել եգիպտական բուրգերի կառուցմանը,  Հին Հռոմի անկմանը, քրիստոնեության տարածմանը, խաչակիրների արշավանքներին, համաշխարհային պատերազմներին: Մենք մասնակից ենք եղել այդ բոլոր իրադարձություններին՝ մեծ ներդրում կատարելով այժմյան համաշխարհային քաղաքակրթության մեջ: Մեզ վայել չէ այդ բարձունքից իջնել, թուլանալ, սահմանափակել մեր երազանքները:

Մենք նորից ոտքի պետք է կանգնենք և շարունակենք առաջ գնալ:

Թող նոր՝ 2021 թվականը առողջություն, համերաշխություն և խաղաղություն բերի։ Թող լինի նոր հաղթանակների սկզբնավորման տարի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Վազգեն Մանուկյան ամանոր ուղերձ Տեսանյութ խմբագրի ընտրանի

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին