f

Անկախ

Նոր տարի, նոր պայքար. Իշխան Սաղաթելյանի ուղերձը


ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել ուղերձով, որտեղ ասվում է.

«Սիրելի հայ ժողովուրդ, Հայաստանում, Արցախում եւ ամբողջ աշխարհում, մենք ճանապարհում ենք մեր ազգի համար թերեւս ամենաողբերգական տարին: Տարի որի ընթացքում մենք մորցրինք հզարավոր մեր զավակներին, արյունով ազատագրված մեր պատմական հողերը, մեր արժանապատվությունը, մեր ուժը, մեր վաստակած հարգանքը, մեր վստահությունը:

Մեր հայրենիքը հյուծված է, վիրավոր ու արնաքամ, մեր ժողովուրդը գլխիկոր է, հուսահատ ու թեւաթափ: Մեր հերոսների կորուստը մենք ավաղվերականգնել չենք կարող: Փառք ու խոնարհում նրանց, որ ընկան հայրենիաիք, քույրերի ու եղբայրների, զավակների ու ծնողների, ժողովրդի ապագայի համար: Եվ հենց այդ ապագայի մասին մտածելով եւ հանուն մեր հերոսների հիշատակի, մենք կարող ենք եւ պարտավոր ենք կանխել ու վերականգնել մեր կորուստները: Նախեւառաջ վերականգնել մեր վստահությունը: Վստահություն հանդեպ ինքներս մեզ` քաղաքացուց մինչեւ երկրի ղեկավար, թոթափելով մեր վրայից սուտը, կեղծիքն ու չարությունը, ապա վերականգնել մեր կորցրած հարգանքը մեզ հասկացողների ու չհասկացողների, մեզ սիրողների ու չսիրողների, մեր բարեկամների ու թշնամիների, ամբողջ աշխարհի մոտ՝ ինքնակազմակերպվելով, ինքնամաքրվելով , կայունանալով ու զարգանալով, զուգահեռ վերականգնել մեր ուժը, շարունակական, համառ խելամիտ աշխատանքով, գիտելիքն ու փորձը շեշտադրելով, դիլետանտությունն ու արկածախնդրությունը բացառելով:

Այնուհետեւ այս ամենն ի մի բերելով վերականգնել մեր արժանապատվությունը, քայլ առ քայլ, հեկտար առ հեկտար, շեն առ շեն, ավան առ ավան վերականգնելով մեր կորցրած հայրենիքը:

Սիրելի հայ ժողովուրդ, Արցախում, Հայաստանում եւ ամբողջ աշխարհում. մեր տոնն այժմ սուգ է եւ այդպիսին կմնա այնքան ժամանակ քանի դեռ չվերագտնենք մեր արժանապատվությունը եւ չկարողանանք մեր հողին կանգնել հպարտ ու ամուր կեցվածքով, իրար նայել ազնիվ ու շիտակ հայացքով, աշխարհի հետ խոսել մեր լեզվով, վստահ ու պինդ շեշտադրումներով ու առոգանությամբ: Մենք կարող ենք ու պարտավոր ենք դա անել:

Եկող՝ 2021 թվականը թող լինի մեր արժանապատվությունը վերականգնելու մեկնարկի տարի, ամիսների, տարիների ընթացքում մեր կորցրածը վերադարձնելու մեկնարկի տարի, մեր երազանքների հայրենիքը կառուցելու մեկնարկի տարին՝ ի փառս մեր նահատակված հերոսների ու հանուն մեր ապագայի։

Նոր տարի, նոր պայքար»:

Իշխան Սաղաթելյան ՖԲ Գրառում Տեսանյութ ուղերձ

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին