f

Անկախ

Քաղաքական ուժը պնդում է, որ Արցախի ներկա իշխանությունը ոչ միայն պարտված է, այլև բարոյական լեգիտիմությունից զրկված։


Արցախում կրքերը բորբոքվում են։ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի գլխավորած «Արդարություն» կուսակցությունը պահանջում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Կուսակցությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով արցախյան երկրորդ պատերազմին և բավականին կոշտ կերպով հիմնավորելով հրաժարականի պահանջը։

«Պատերազմի 44 օրերի ընթացքում, ստահոդ հաղթական լուրերով խաբելով ու մոլորեցնելով ժողովրդին, նրա թիկունքում, գաղտնի, ստորագրվեց կապիտուլյացիայի խայտառակ մի փաստաթուղթ: Արցախի և Հայաստանի քաղաքական իշխանությունները գերադասեցին «Հաղթելու ենք» կարգախոսի կեղծ քարոզչական կրակահերթի տակ թշնամուն թույլ տալ հասնել մինչև Շուշի: Ցավոք կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթը հրապարակելուց հետո, մինչ օրս պարզ դարձավ, որ ԱՀ նախագահը երկրում հավակնոտ գործողություններ կատարելու փոխարեն, ձեռնամուխ եղավ իշխանությունը պահպանելու և իր տխրահռչակ «արտոնյալ վերնախավի» խնդիրների լուծմանը, որի ձեռքում հարստության և իշխանության կուտակումը հասել է վտանգավոր աստիճանի»,- նշված է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ պատմական ակնարկ է արվում 1992 թվականի իրադարձություններին, երբ Արցախի տարածքի շուրջ 60%-ը բռնազավթված էր Ադրբեջանի կողմից, սակայն հնարավոր եղավ բեկում մտցնել կռվում։ Հմուտ կառավարման, ռեսուրսների համախմբման արդյունքում ոչ միայն վերականգնվեց կորսվածը, այլև հաջողվեց ազատագրել ր հայրենիքի բռնազավթված տարածքների մի մասը։
Մինչդեռ այսօր ստեղծված իրողությունը հասարակությանը ծանր բարոյահոգեբանական վիճակի է հասցրել։ Հանրության մի մասը պնդում է՝ պարտված և երկիրն այս իրավիճակին հասցրած իշխանությունները միանշանակ պետք է հեռանան։
Հայտարարության մեջ նշվում է, որ այս իշխանությունը ոչ միայն պարտված է, այլև «բարոյական լեգիտիմությունից զրկված», ուստի պետք է հեռանա առանց ցնցումների ու նախապայմանների:
«Նախագահի վերջին ուղերձից պարզվում է, որ նա չի ունեցել Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը երաշխավորելու ներքին ու արտաքին բավարար հնարավորություններ և լծակներ, ԱՀ նախագահը լինելով զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար իրականում չի կառավարել այն»,- նշված է հայտարարության մեջ։
«Արդարություն» կուսակցությունը կարծում է՝ ինչպես Հայաստանում և սփյուռքում մի շարք կառույցներ, համայնքներ, քաղաքացիներ պահանջում են ՀՀ վարչապետի հրաժարականը, նույնը հրամայականը նաև Արցախում է։ Ըստ քաղաքական ուժի՝ Արցախում պետք է ժամանակավոր կառավարության ձևավորվի ճգնաժամային փուլը հաղթահարելու, ավելորդ սրացումներից խուսափելու համար, ապաարտահերթ համապետական ընտրություններ անցկացնել։
«Չնայած, ԱՀ Սահմանադրությամբ, Հանրապետության նախագահին անվստահություն կարելի է հայտնել նրա կողմից պաշտոնն ստաձնելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո, սակայն առկա իրողությունները բավարար բարոյական հիմք են ընձեռնում նախագահին ինքնակամ հրաժարական տալու համար»,- ընդգծում է քաղաքական ուժն ու հորդորում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին հրաժարական տալ։ Շեշվում է՝ իր պաշտոնավարման ընթացքում նա չի կարողացել իրացնել սահմանադրությամբ իրեն վերապահված պարտականությունները, որի հետևանքով «հայ ժողովուրդը կորցրեց հայրենիքի ահռելի մասը, ունեցավ հազարավոր զոհեր և տասնյակ հազարավոր խեղված ճակատագրեր, հայտնվեց բազմաթիվ զրկանքների և հումանիտար աղետի մեջ»:

 

Վիտալի Բալասանյան հրաժարական Արայիկ Հարությունյան Արցախի Հանրապետություն

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին