Արցախցի դպրոցականի` Ձմեռ պապին ուղղված նամակի տակ բազմաթիվ մեկնաբանություններ են արվել։ Կային նաև մի քանիսը, որոնց հեղինակների համար Արցախում կատարվածը հեռավոր մի հեքիաթ է, որից և քաղաքականությունից պիտի հեռու պահել երեխաներին։ Ես պատասխանել եմ նման մտածողությամբ մի պարոնի, բայց քանի որ նրա նմանները քիչ չեն, իմ այդ պատասխանը ներկայացնում եմ նաև այստեղ` առանց սույն պարոնի անունը նշելու։
-----------------------------
Այն, ինչ դուք չեք տեսել, ձեր մաշկի վրա չեք զգացել, Արցախի հազարավոր երեխաներ տեսել ու զգացել են այստեղ։ Նրանց մի մասին շատ ավելի ուշ էին դուրս բերել Արցախից, որովհետև պարզապես հնարավորություն չկար. նրանց հայրերը, ավագ եղբայրները մարտի դաշտում էին։
Այնպես որ, արցախցի երեխաներն, ի տարբերություն ձեզ և ձեր սիրասուն երեխաների կամ թոռների, Լուսնի վրա կամ մի ինչ-որ փակ վանդակում չեն ապրում, այլ իրական, դաժան իրականության մեջ, և քիչ չեն այնպիսիք, որոնց տեսածից միայն մարդ կարող է գժվել։ Ամենևին պետք չէ, որ նրանց հուշեն կամ թելադրեն, թե ինչ ասել է պատերազմ, ինչ ասել է թուրք, հրեշ, դավաճան կամ նիկոլ։ Նրանք ամեն քայլափոխում ամեն ինչ տեսնում են, լսում ականատես իրենց ընկերներից, երիտասարդ զավակներ կորցրած բարեկամներից, ծանոթ-անծանոթներից, տեսողություն-լսողությունը չկորցրած բազմաթիվ հայրենակիցներից։
Դուք հեռացվում եք իմ ընկերների ցուցակից ոչ ձեր այս գրքային շարադրանքի համար, այլ որ վերջում հայտարարում եք, թե «մեր երկրի ղեկավար» եք համարում դավաճան ճիվաղին, Հայաստանի, հայ ժողովրդի թշնամուն։ Դավաճանին ու թշնամուն պաշտպանողը չի կարող իմ ընկերը լինել։