f

Անկախ

«Զոհվածների «ԴՆԹ հետազոտության» մասին»


Առողջապահության նախարարը խոսում է սարքավորումների «թողունակության» մասին և դրանով փորձում է բացատրել զինվորների մարմինների նույնականացման ուշացումները։ Նույնիսկ հայտարարել է, որ նոր սարքավորում է ձեռք բերվելու։

Այնինչ, այս տարվա սկզբին ապօրինի կազմաքանդված ՁԻԱՀ-ի կենտրոնում առկա են անհրաժեշտ սարքավորումները և դրանք այսօր չեն շահագործվում միայն մեկ՝ Ա․Թորոսյանի կողմից ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագիտական խմբի նկատմամբ աննախադեպ ռեպրեսիաների ու տասնյակ մասնագետներին աշխատանքից ազատման պատճառով։ Հայաստանում սեկվենավորում իրականացնող լավագույն մասնագետներից մեկը հեռացվել էր աշխատանքից, ինչպես և կենտրոնի բոլոր այն մասնագետները, որոնք արտահայտել էին իրենց մասնագիտական կարծիքը կենտրոնի կործանարարար ձևափոխման նկատմամբ։

Սեկվենավորման սարքի (գենետիկակակն անալիզատորի) արժեքը միջինը 200,000-ից 300,000 եվրո է, և Թորոսյանը պատրաստ է այդ չափի պետական միջոցներ ծախսել, բայց չդիմել իր կողմից հետապնդումների ենթարկված մասնագետին։ Սեփական էգոն նաև դրվում է զոհվածների հարազատների զգացմունքներից բարձր։

Նշված մասնագետը պատերազմի առաջին օրերից մեկնել է Արցախ և ապահովել է հոսպիտալներից մեկի լաբորատոր ծառայությունը, իսկ պատերազմի ավարտից մի քանի օր հետո արդեն Երևանում էր և կարող էր իրականացնել հետազոտությունները։

Ի դեպ, նույն կերպ Թորոսյանը վարվեց նաև կորոնավիրուսի դեմ պայքարի ժամանակ՝ չընդգրկելով ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին մասնագետներին համաճարակի դեմ պայքարում՝ անտեսելով բազմաթիվ առաջարկները և խորհուրդները։

Հասարակ մարդկանց կյանքերը, զինվորների կյանքերը, զոհվածների հարազատները ԶՐՈ արժեք ունեն այս մարդկանց համար։

P.S. Սարքավորոմները ձեռք բերելով մասնագետի հարցը միևնույն է չի լուծվում։ Այս կարգի մասնագետ մեկ շաբաթվա ընթացքում չես պատրաստի։

P.P.S․ Իմ տեղեկություններով Հայսատանում կա առնվազն ևս երկու բարձր թողունակությամբ սեկվենավորման սարք, որոնք կարող են շահագործվել այս նպատակով։

ԴՆԹ հետազոտություն զոհվածներ Էդուարդ Հովհաննիսյան ՖԲ Գրառում

Արագացված ատեստացիայի հնարավորությունը ձևական էր, չի կարելի համարել, որ ինչ-որ բան արեցին մեզ համար. գործազուրկ դարձած մանկավարժ
Փաշինյանը բացում է խաղաքարտերը. կոնկրետ մի թվականի քարտեզով չի իրականացվելու սահմանազատումը (տեսանյութ)
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան
Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Ավելին
Ավելին