f

Անկախ

Հորդորակ բայերի ելակետային ձևերի սխալ գործածության մասին


Լեզվի կոմիտեն հորդորակ է տարածել՝ հայերենի բայերի ելակետային ձևերի սխալ գործածության մասին, դրանում ասվում է.

Հայերենի բայերի ելակետային ձևերը  կազմվում են երկու վերջավորությամբ՝ ԵԼ և ԱԼ: Այսպես՝ գործել, շահել, զեղչել, թպրտալ, թնդալ, զղջալ: Վերջավորությունների Ե և Ա ձայնավորները պահպանվում են բայական տարբեր ձևերում, ինչպես՝ գործեցինք, զեղչեց, թնդացին, զղջաց և այլն: 

Կան նաև բայեր, որոնք ունեն խոնարհման զուգաձևություն, օրինակ՝ սարսռալ / սարսռել բայը ենթարկվում է թե՛ Ա, թե՛ Ե խոնարհման, այսպես՝ սարսռացի, սարսռացիր, սարսռաց կամ սարսռեցի, սարսռեցիր, սարսռեց: Այդպես էլ ափսոսալ և ափսոսել,  փողփողալ և փողփողել, վետվետալ և վետվետել «թեթև՝ աննկատելի ալիքներով ծփալ», ոստոստալ և ոստոստել «հաճախակի ոստյուններ անել», հաչել և խոսակցական հաչալ, հեծեծել և խոսակցական հեծեծալ «հառաչել, ողբալ» և այլն:

Միայն մեկ բացառություն կա: Հայերենի ամենագործածական բայերից  ասել-ը, որն անկանոն բայ է, պատկանում է Ե խոնարհման, սակայն ժամանակային որոշ ձևեր կազմելիս   ենթարկվում է Ա խոնարհման՝ ասացի, ասացիր, ասաց (հմմտ. ասացվածք, հեքիաթասաց, ասացող), ոչ թե ասեցի, ասեցիր, ասեց և այլն։ Ե-ով կազմված ձևերը բնորոշ են խոսակցական լեզվին:

Նույնքան հաճախական է խոսել բայը, որը, ի տարբերություն ասել-ի, կանոնական է. բայական դիմավոր և անդեմ ձևեր կազմելիս կիրառվում է Ե-ն: Այսպես՝ խոսեցի – խոսեցիր – խոսեց,  խոսել (է) - խոսելու – խոսելով – խոսած, խոսի՛ր...

Իսկ երբ ընտրվում է ելակետային սխալ ձևը, սկսվում է սխալների շղթան: Այսպես՝ խոսալ – խոսացի - խոսացիր – խոսաց,  խոսացել (է) – խոսալու - խոսալով - խոսացած, խոսա՛... Գրական հայերենում, մասնավորապես պաշտոնական խոսքում այս բայաձևերն անընդունելի են: Նրանց հաճախական գործածությունը հատկապես սերիալներում և հեռուստատեսային հաղորդումներում անտանելի է դարձել:

Մի շարք բայերի պարագայում ևս ելակետային սխալ ձևեր են ընտրվում, ինչպես՝ գովալ (փոխանակ՝ գովել), ծիծաղալ (փոխանակ՝ ծիծաղել), որը շղթայական սխալի պատճառ է դառնում և խաթարում հայերեն խոսքը:

Հիմք ընդունելով ասվածը՝

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ

հատկապես պաշտոնական և հանրությանն ուղղված խոսքում հետևել գրական լեզվի կանոնին:

Լեզվի կոմիտե հորդորակ

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
‹‹Այս ամենն իր արժեքը կունենար, եթե Արցախը մերը լիներ››․ Սերգեյ Համբարձումյան
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
Ավելին
Ավելին