f

Անկախ

Պատերազմն Արցախում ղեկավարել են թուրք գեներալները. սա թուրքական հաղթանակ էր, ոչ թե ադրբեջանական. Հարութ Սասունյան


«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը գրում է.

Վտարանդի թուրք լրագրող Ջեվերի Գուվենը տեսառեպորտաժում բացահայտել է երեք թուրք գեներալների անուններն ու նրանց գործունեությունը, որոնք որոշիչ դեր են խաղացել Արցախում Ադրբեջանի վարած պատերազմում, որն սկսվել էր 2020 թ սեպտեմբերի 27-ին։ Արդեն հայտնի է, որ ժամանակակից անօդաչու թռչող սարքերը և հրթիռները, որոնք Ադրբեջանը ձեռք էր բերել Իսրայելից, Թուրքիայից և Ռուսաստանից, կործանարար ազդեցություն են ունեցել Հայաստանի և Արցախի վրա: Հայտնի է նաև, որ Ադրբեջանի կողմից պատերազմին մասնակցել են 200 թուրք ռազմական խորհրդականներ և մի քանի հազար սիրիացի վարձկաններ: Այնուամենայնիվ, սա առաջին դեպքն է, որ մանրամասն զեկույց է հրապարակվում պատերազմի ընթացքում Ադրբեջանում այդ թուրք գեներալների ներկայության մասին:

Թուրքիայի ռազմական ղեկավարներից մեկը գեներալ-լեյտենանտ Շերեֆ Օնգայն է: Երկրորդը գեներալ-մայոր Բահթիյար Էրսայն է, իսկ երրորդը՝ գեներալ-մայոր Գյոքսել Քահյան: Այս թուրք գեներալների ներկայությունը Բաքվում կապված է մինչև Արցախյան պատերազմը Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովի հեռացման հետ, որը 27 տարի զբաղեցնում էր այդ պաշտոնը։ Ըստ ռուսական և այլախոհ ադրբեջանական աղբյուրների՝ նա մեղադրվում էր դավաճանության և Ռուսաստանի ռազմական հետախուզության հետ համագործակցության մեջ: Հաղորդվում է, որ Սադիկովին ձերբակալել են աշխատանքից նրան հեռացնելուց հետո, սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է այս լուրը: Այնուամենայնիվ, աշխատանքից հեռացնելուց հետո նրան այլևս չեն տեսել: Ըստ հաղորդագրությունների՝ Սադիկովը ծնվել է Դերբենտում (Դաղստան), ծագումով լեզգի է: Նա վատ է տիրապետել ադրբեջաներենին: Նաև պնդում են, որ նրա զարմիկը ծառայում է ռուսական բանակում՝ Գյումրիում։ Սադիկովը կրթություն է ստացել Ռուսաստանում: Կարևոր է նշել, որ մեծ թվով ադրբեջանցի զինվորներ էին ուղարկվել Թուրքիա՝ ռազմական կրթություն ստանալու համար: Սադիկովը թույլ չէր տալիս Թուրքիայից վերադարձածներին կարևոր զինվորական պաշտոններ զբաղեցնել: Նա դեմ էր թուրքական գերակայությանը Ադրբեջանի զինված ուժերում։ Արդյունքում, Թուրքիան պահանջեց Սադիկովի հեռացումը, որից հետո Թուրքիայում վերապատրաստվածներն ստացան ղեկավար պաշտոններ:

Վերադառնալով երեք թուրք գեներալներին, Շերեֆ Օնգայը Երզնկայում տեղակայված թուրքական երրորդ բանակի հրամանատարն է: Նա վերահսկել է Արցախյան պատերազմը: 1982-ին Օնգայը ավարտել է Անկարայի ռազմական ակադեմիան և ծառայել ցամաքային զորքերի տարբեր ստորաբաժանումներում: 2014-ին նա նշանակվել է 9-րդ բանակային կորպուսի հրամանատար: Նա որոշ ժամանակ Տուզլայի հետևազորի դպրոցի ղեկավարն էր:

Ադրբեջանում երկրորդ թուրք ռազմական ղեկավար գեներալ-մայոր Բահթիյար Էրսայն ավելի վաղ բանտարկվել էր մի սկանդալի («Մեծ մուրճ» գործողություն) մեջ ներքաշված լինելու համար: Այնուամենայնիվ, նրան ներում շնորհեցին և ազատ արձակեցին, հնարավոր է, որ նա գործարք էր կնքել իշխանությունների հետ՝ բացահայտելով դավադրության մյուս մասնակիցների անունները: Դրանից հետո նա ստացավ բրիգադային գեներալի կոչում՝ դառնալով 2-րդ Կոմանդոս բրիգադի պատասխանատուն, որը մեծ դաժանությամբ պայքարեց PKK-ի (Քրդստանի աշխատավորական կուսակցություն) դեմ Արևելյան Թուրքիայում: Այժմ նա Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարության գործողությունների ղեկավարն է: Նա Արցախյան պատերազմի ողջ ընթացքում մնացել է Բաքվում և անձամբ ղեկավարել գործողությունները: Պատերազմն սկսվելուց առաջ Բաքվում և Գաբալայի ռազմական օդանավակայանում կառուցվել են արբանյակային կապի երկու կենտրոններ՝ տարածքում տեղակայված զինվորականների և շտաբների հետ կապ հաստատելու համար: Երկու կենտրոնները ղեկավարվել են բացառապես թուրքական բանակի կողմից: Ադրբեջանցի զինվորականներին հանձնարարված էր հնազանդվել թուրք վերադասների բոլոր հրամաններին և չվիճել կամ հակադրվել նրանց։ Էրսայը ղեկավարել է սիրիացի վարձկաններին, որոնք ավելի վաղ Թուրքիայի կողմից կռվել էին Սիրիայում և Լիբիայում: Բացի այդ, Էրսայը ղեկավարել է Թուրքիայի կողմից Ադրբեջանին տրամադրված բարձր տեխնոլոգիական ռազմական տեխնիկան:

Երրորդ թուրք զինվորականը գեներալ-մայոր Գյոքսել Քահյան է, որն այս տարվա հուլիսից գտնվում էր Ադրբեջանում: Նա մտերիմ է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ։ Նախկինում նա եղել է պաշտպանության փոխնախարարի տեղակալը։ Թուրքիայի կողմից Լիբիայում պատերազմին մասնակցելիս նա գերեվարվել է լիբիական ընդդիմադիր ուժերի կողմից, ապա ազատ արձակվել: Քահյան ղեկավարում էր Լիբիայում գործող թուրքական անօդաչու թռչող սարքերը, ինչը նրան արժեքավոր փորձ էր տվել Արցախի դեմ անօդաչու թռչող սարքերի կառավարման գործում:

Արցախյան պատերազմի ավարտից հետո ադրբեջանական հասարակությունն իր դժգոհությունն էր հայտնել, որ ռուս խաղաղապահները տեղակայվել են Ղարաբաղի տարածքում: Որոշ վերլուծաբաններ Ռուսաստանի ներկայությունն Ադրբեջանում, Հայաստանում և Վրաստանում որակել են որպես պարտություն Թուրքիայի և ԱՄՆ-ի համար և հաղթանակ Ռուսաստանի համար, քանի որ վերջինս իր ուժերը տեղակայել է «ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի քթի տակ»: Ինչպես եզրակացրեց ռուսական «Վզգլյադ» առցանց թերթը, Արցախյան պատերազմի «ծրագիրը թուրքական էր, գեներալները թուրք էին, իսկ անօդաչու թռչող սարքերն արտադրված էին Թուրքիայում․․․ Բաքուն կարող է հաղթանակ տոնել, բայց հրամանատարության ու վերահսկողության առումով հաղթանակ կարող են տոնել թուրք գեներալները»:

Ադրբեջանական բանակի պաշտոնաթող փոխգնդապետ Օլեգ Գուլիևը, որն այժմ բնակվում է Մոսկվայում, «Վզգլյադ» թերթին ասել է. «Ադրբեջանը պետք է ամբողջությամբ վերադարձնի Ղարաբաղը։ Սա ճիշտ է և արդար: Բայց մենք ինքներս պետք է վերադարձնենք Ղարաբաղը: Եթե մենք այն վերադարձնենք թուրքերի վզկապով, ապա հետ կվերադարձնենք միայն Ղարաբաղը, սակայն կկորցնենք մեր երկրի մնացած մասը»:

Հարութ Սասունյան

Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
Ավելին
Ավելին