Պատերազմից խուսափելու մի տարբերակ կար միայն՝ վերադարձնել տարածքները։ Վարչապետ Փաշինյանի այս միտքը, որ որպես արդարացում է ներկայացվում, մեր ռազմաքաղաքական ղեկավարության քաղաքական մտքի սնանկության և մեր պետության ողբերգական վիճակի արձանագրումն է ընդամենը։ Մեզ հիմա էլ են սպառնում, ապագայում էլ սպառնալու են պատերազմով և ամեն անգամ տարածքներ ու սուվերենիտետ զիջելու երկընտրանքի առջև պատերազմից խուսափող վարչապետն ու նրա իշխանությունը նորանոր տարածքներ, ի վերջո երկիրը, նրա սուվերենիտետն է զիջելու։
Քաղաքական դեգեներատությունը և ավանտյուրիզմը անխուսափելի են դարձնում մեր վերջնական պետականազրկումը։