f

Անկախ

ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել․ ԱԱԾ


ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ավարտվել է ՀՀ քաղաքացիներ Ա.Կ.-ի և Ա.Ն.-ի ստեղծած հանցավոր համագործակցության կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կազմակերպված խմբի կողմից 2008 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Ա. Ա.-ին պատկանող, Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 34 «բ» հասցեում գտնվող առանձնատան վրա ավազակային հարձակումը հանրությանը «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ հայտնի Լ.Ս.-ի (Լևոն Սարգսյան) կողմից կազմակերպելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական հանգամանքներով հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքացի Ա.Կ-ն, գտնվելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում,  2004 թվականի մայիսի սկզբին մի խումբ անձանց հետ, ԱՄՆ Կալիֆորնիա Նահանգի Լոս-Անջելես քաղաքում 2004 թվականի մայիսի 12-ին և 25-ին, ինչպես նաև հունիսի 9-ին և 13-ին համապատասխանաբար «Ավիանի», «Միկա» և «Շրեջի» ոսկերչական ընկերություններին պատկանող առևտրային ձեռնարկություններից և լոմբարդից ընդհանուր առմամբ գաղտնի հափշտակել է 150.000 ԱՄՆ դոլարի արժեքներ, և վերջին դեպքով, հանցակիցներին փախուստի պահին ոստիկանների կողմից բռնելուց հետո, թաքնվել է իրավապահ մարմիններից ու, լքելով ԱՄՆ տարածքը, բնակություն է հաստատել Հայաստանի Հանրապետությունում։

ԱՄՆ իշխանությունների կողմից գտնվելով հետախուզման մեջ՝ Ա.Կ.-ն չի հրաժարվել հանցավոր ապրելակերպից և համաձայնության գալով ՀՀ ոստիկանության աշխատակից Ա.Ն.-ի հետ, վերջինիս հետ միասին 2007 թվականի նոյեմբերին ստեղծել է հանցավոր համագործակցություն՝ կազմակերպված խումբ՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով։

Ա.Կ.-ի միջոցով ծանոթ լինելով Ա.Ն.-ի հետ և իմանալով նշված հանցավոր համագործակցության անդամների կողմից «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ պատկանող ոսկյա զարդերի տոնավաճառի 1-ին հարկում տեղակայված, ՀՀ քաղաքացի Վ.Վ-ին վարձակալմամբ տրամադրված թիվ 5 վաճառասրահի վրա 2007 թվականի նոյեմբերի        29-ին կատարված ավազակային հարձակման մասին, «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ  Լ.Ս.-ն լարված հարաբերությունների մեջ գտնվելով ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Ա. Ա.-ի հետ, վերջինիս պատժելու և առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու նպատակով որոշել է նշված հանցավոր խմբի ուժերով իրականացնել ավազակային հարձակում վերջինիս առանձնատան վրա։ Նշված հանցավոր մտադրության մասին Լ.Ս.-ն հայտնել է քրոջ ամուսնուն՝ Ս.Ղ.-ին, ով համաձայնել է օժանդակել հանցագործության կատարմանը և, նախկինում լինելով Ա.Ա.-ի օգնականը, պատրաստակամություն է հայտնել մանրամասն նկարագրել վերջինիս առանձնատան կառուցվածքը և չհրկիզվող պահարանների տեղակայման վայրերը։

Ըստ պայմանավորվածության՝ Ա.Կ.-ն որոշել է հանցագործությանը մասնակից դարձնել իր վստահելի անձանց՝ կազմակերպված խմբի անդամներին, իսկ կազմակերպված խմբի ղեկավարների կողմից հանցագործությանը մասնակից յուրաքանչյուր անդամին խոստացվել է հանցագործության բարեհաջող ավարտից հետո վճարել 100.000-ական ԱՄՆ դոլար։ Իսպանիայում գտնվող Բ.Ս.-ի՝ ՀՀ վերադառնալու, ինչպես նաև հանցագործության նախապատրաստման այլ ծախսերը հոգալու՝  զինվորական հատուկ մարտական ջոկատի հանդերձանք և ավտոմեքենաների վառելանյութ ձեռք բերելու համար, Ա.Ն.-ն Ա.Ս.-ին է տվել 5.000 ԱՄՆ դոլար, ինչպես նաև հրազեն հանդիսացող «ՊՄ» տեսակի ատրճանակ՝ իր պահունակով և ռազմամթերք հանդիսացող 9 մմ տրամաչափի թվով 8 փամփուշտներով, որոնք Ա.Ս.-ն տվել է Հ.Մ.-ին։

Վերջինին է տրվել նաև տուժողի առանձնատան, սենյակների դասավորվածությամբ, առանձնատան հարակից տարածքի վերաբերյալ կազմված գծագիրը։ Տրամադրված գումարների հաշվին Բ.Ս.-ն վերադարձել է Իսպանիայից, իսկ Ա. Ս.-ի կողմից ձեռք են բերվել 5 անձի համար նախատեսված զինվորական հանդերձանք, որոնք հանցավոր խմբի անդամների կողմից ներկվել են սև գույնով և համազգեստների վերին, մեջքի մասում, ռուսերեն կատարվել է «սպեցնազ» գրառումը, բնակարան մուտք կատարելու գործընթացն ավելի դյուրին դարձնելու նպատակով։ Պլանավորված հանցագործությունն իրականացնելու համար հանցավոր խմբի անդամները 2008 թվականի հոկտեմբերի 26-ին, երեկոյան, հավաքվել են Երևանի Չարբախ թաղամասում վարձակալված՝ Երևան քաղաքի Շիրակի փողոցի 70-րդ շենքի թիվ 7 բնակարանում, ուսումնասիրել տուժողին պատկանող առանձնատան, դրա շրջակա տարածքի, սենյակների դասավորվածությամբ գծագիրը, յուրաքանչյուրը ստացել նախապես ձեռք բերված՝ իրավապահ մարմինների հատուկ ջոկատների համար նախատեսված հանդերձանքը՝ համազգեստներ և դիմակներ, ինչպես նաև մարտական, գազային և օդամղիչ ատրճանակները, որոշվել է յուրաքանչյուր մասնակցի կոնկրետ դերն իրականացվելիք հանցագործությունում։ Ըստ պայմանավորվածության, հանցավոր խմբի անդամները 2008 թվականի հոկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը՝ ժամը 00։30-ի սահմաններում, վերոհիշյալ 2 ավտոմեքենաներով մեկնել են Երևանի Իսահակյան փողոցի 34 «բ» առանձնատան մոտ։ Ա.Ս.-ն իր վարած «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենան կայանել է առանձնատնից քիչ հեռու և սկսել դիտարկումներ իրականացնել շրջակա տարածքում, իսկ Ա.Խ.-ն հափշտակված պետհամարանիշներով «ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենան ետևի մասով կանգնեցրել է առանձնատան պարսպապատի դարպասների մոտ, որպեսզի առանձնատուն մուտք գործող հանցակիցները՝ զինված մարտական, օդամղիչ և գազային ատրճանակներով, ինչպես նաև ճանապարհին զգեստափոխված հատուկջոկատայինների համար նախատեսված հանդերձանքով, բարձրանան ավտոմեքենայի տանիքին և պարսպապատից ցատկեն տան հարակից տարածք։ Ըստ պլանավորված գործողությունների՝ Բ.Ս.-ն, որը դիմակավորված չի եղել, բարձրացել է ավտոմեքենայի տանիքին, պարսպապատի դարպասներից ցատկել է տան բակ և, իր մոտ գտնվող ատրճանակը պահելով տան անվտանգությունն ապահովող դեմառդեմ դուրս եկած անձի վրա, սպառնացել է գործադրել այն և զինաթափել է նրան։ Օգտվելով առիթից, որ առաջացած ձայներից բնակարանի մուտքի դուռը բացել է Ա. Ա.-ի մայրը, հանցավոր խմբի  5 անդամները նրան հրելով մուտք են գործել բնակարան, իրենց մոտ գտնվող ատրճանակները գործադրելու սպառնալիքներ են ուղղել ինչպես վերջինիս, այնպես էլ բնակարանում գտնվող տուժողի հորը և որդուն, հատուկ նպատակով իրենց հետ վերցված կպչուն ժապավենով կապել են նրանց ձեռքերը, ոտքերը՝ այդ նույն ժապավեններով փակելով նաև նրանց բերանները։ Այնուհետև հանցավոր խմբի նշված 5 անդամները բնակարանի ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ հարկի սենյակներում փնտրելով և գտնելով շուրջ 45 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ տարբեր ոսկյա զարդեր, ավարտական դիպլոմներ, ամուսնության վկայական և զինվորական գրքույկներ, դրանք տեղավորել են հիշյալ պայուսակում և հափշտակելով՝ դուրս են եկել բնակարանից ու նշված երկու ավտոմեքենաներով հեռացել։

Նույն գիշերը խմբի անդամները գողոնով պայուսակը բերել են Ա.Կ.-ի բնակարան, իսկ նրանց հեռանալուց հետո այնտեղ է եկել Լ.Ս.-ն, ով զննել է պայուսակի պարունակությունը և, ընտրելով ադամանդյա քարերով ոսկյա խաչ և շղթա, ինչպես նաև 2 ժամացույց, վերցրել է դրանք և Ա.Կ.-ին ցուցում է տվել մնացածը պահել՝ մինչև հետագա հրահանգներ ստանալը։ Ա.Կ.-ն այն պահելու համար հանձնել է հանցավոր համագործակցության անդամ, իր բարեկամ Ս.Մ.-ին, իսկ 2009 թվականի հունվարի 13-ին Լ.Ս.-ի առաջարկով մեկնել է Ծաղկաձոր քաղաքում գտնվող նրա առանձնատուն, ուր վերջինս իրեն տրամադրել է մի հեռախոսահամար և ցուցում է տվել, որպեսզի զանգահարի դրանով և զրուցակցին հանդիպման ժամանակ հանձնի մնացյալ՝ ընդհանուր 8.659.000 ՀՀ դրամ գողոն պարունակող պայուսակը, ինչը և կատարվել է նրա կողմից։

Նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար Լ.Ս.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նույն գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի  175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել նաև Ս.Ղ.-ին:

2020 թվականի դեկտեմբերի 28-ին քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործն ըստ էության քննության առնելու նպատակով դատարան ուղարկելու նպատակով։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ԱԱԾ Լևոն Սարգսյան

Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
բորենիին Ծիծեռնակաբերդում քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով․,տեսանյութ
Երբ Աննա Հակոբյանը մոտեցավ անմար կրակին. քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»
«Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Բեյրութում ՀՅԴ-ականները Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը
Օմբուդսմեն. Հայաստանում կալանքը չափազանց շատ է կիրառվում որպես խափանման միջոց
Աշխատանքային ա՞յց, թե նոր շրջադարձ. Սերգեյ Մարկեդոնով
Եվրախորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնել․ ուղիղ
«Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է». գնդապետ Միհրան Մախսուդյանն ապաքինվում է
Ավելին
Ավելին