Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների երթը հասավ Հանրապետության հրապարակ: Այստեղ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ելույթ ունեցավ՝ նշելով, որ իրենք ԱԺ-ի պատգամավորներից պահանջում էին կատարել իրենց պարտականությունները եւ չլինել ստրուկ:
«Ինչպես տեսանք, պատգամավորներից մի քանիսը դադարելով լինել ԱԺ անդամ, խուլիգանի պես էին պահում իրենց: Սիրելի գործընկերներ, ձեր գործընկերները ձեր մեղասկցությամբ բազմաթիվ քաղաքացիների, գաղաքական գործիչների այս պահին բերման են ենթարկել ոստիկանության տարբեր բժանմունքներ: Նիկոլ Փաշինյանն այլեւս կորցնում է ադեկվատության վերջին նշույլները եւ ապօրինի հանձրարականներ տալիս իրավապահ համակարգին: Եթե առաջ 2 ժամից ազատ էին արձակվում, այսօր Նիկոլը նոր հանձնարարկան է տվել՝ սկսել են քրգործեր հարուցել խուլիգանության մեղադրանքով: Խուլիգանը Սիսակն է, Անդոն է Քոչարյան, խուլիգանը շիշ բռնող Հայկն է»,-ասաց Գեղամ Մանուկյանը՝ հավելելով, որ իրենք պահանջում են ոստիկանատներից ազատ արձակել բերման ենթարկվածներին:
Նա կոչ արեք քաղաքացիներին հավաքվել ոստիակատների մոտ եւ պահանջել ժամ առաջ ազատ արձակել բերման ենթարկվածներին:
Գեղամ Մանուկյանը նշեց, որ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյնը ԱԺ ամբիոնից կոչ է արել ոստիկանությանը կարգուկանոն հաստատել Երեւանում. «Բայց տողատակով սպառնալով, որ եթե ոստիկանապետը քայլեր չանի, ապա իբր բազմաթիվ քաղաքացիներ դիմում են նրան, որ նրանք են իջնելու փողոց, որպեսզի պաշտպանեն պատգամավորներին ու կառավարությանը: բոլորը լավ գիտեն, որ Հայկ Սարգսյանի ասած այդ քաղաքացիների անվան տակ այն բանդաներն են, որոնք արդեն 1,5 ամիս կառավարական ամառանոցում պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին: Նիկոլ Փաշինյանի հույսը կրիմինալի, խուլիգանի, հանցագործների վրա է: Հայկ Սարգսյանը քաղաքացիական պատերազմի կոչ է անում ԱԺ ամբիոնից»,-ասաց Գեղամ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 28-ի առավոտյան բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են ՀՀ Ազգային ժողովի շենքի մուտքերի առջև, կազմել «ամոթի պատ» և շենք մտնող իմքայլական պատգամավորներին հատուկ վերաբերմունքի են արժանացնում: Նրանք երթով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ:
ԱԺ-ի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել ցուցարարների եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի միջեւ: Վերջինս բռունցքներով հարվածներ է հասցրել ցուցարարներից մեկին, հնչել են երկուստեղ հայհոյանքներ: