f

Անկախ

Նիկոլ Փաշինյանը դավաճան չէ,թշնամի է .Վազգեն Մանուկյան


Անհնազանդության ակցիաներն ամեն օր են լինելու, քաղաքը միշտ էլ այս վիճակում է լինելու, մինչեւ Նիկոլ Փաշինյանը չհեռանա, որովհետեւ այն, ինչ արվեց, ներել հնարավոր չէ, եւ այն, ինչ հիմա շարունակվում է, ամեն օրը կործանարար է հայ ժողովրդի համար։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ խոսելով քաղաքացիների անհնազանդության ակցիաներից։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկին, Մանուկյանն ասաց, թե չի կարծում, որ Փաշինյանը գնալու է արտահերթ ընտրությունների։

«Ինքը դիտմամբ դաշտն ուզում է նորից բաժանել կուսակցությունների՝ ովքեր են համաձայն, ովքեր համաձայն չեն։ Բաժանման սովորական փորձն է՝ հին-նոր, սև-սպիտակ, էլիտա-ժողովուրդ, կուսակցություններ, որ հիմա ուզում են գնալ արտահերթ ընտրությունների, և կուսակցություններ որոնք չեն ուզում։ Մենք հստակ ասել ենք՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանում ոչ մի ընտրություն չի կարող լինել»,-նշեց նա։
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուի պնդմամբ՝ նախևառաջ Փաշինյանը պետք է հեռանա, պետք է ձևավորվի կառավարություն, որը ինչ-որ ժամանակում գոնե մի քիչ ուշքի բերի, բարձրացնի բանակի մարտունակությունը, սահմանների վերաբերյալ գնա բանակցությունների եռակողմ կամ Ադրբեջանի հետ։

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուի պնդմամբ՝ նախեւառաջ Փաշինյանը պետք է հեռանա, պետք է ձեւավորվի կառավարություն, որը ինչ-որ ժամանակում գոնե մի քիչ ուշքի բերի, բարձրացնի բանակի մարտունակությունը, սահմանների վերաբերյալ գնա բանակցությունների եռակողմ կամ Ադրբեջանի հետ. «Որովհետեւ այն, ինչ կատարվում է, խայտառակություն է։ Մենք շարունակում ենք տալ ու տալ։ Առանց որեւէ բանակցության, որեւէ միջազգային իրավունքի տրվում են սահմանները։ Մինչեւ սա չվերջանա, նոր կառավարություն չստեղծվի, ընտրությունների մասին խոսելն անիմաստ է։ Հիմա, կամ 1-2 ամսից ընտրություն անցկացնելը նշանակում է նորից տրոհել Հայաստանը։ Ընտրությունը նշանակում է պայքար, կուսակցությունները պետք է սկսեն իրար հետ պայքարել։ Այս վիճակում իմաստ ունի՞ այդ գործընթացի մեջ մտնել։ Մինչեւ ուշքի չգանք, չի կարելի նման բան անել»,- ասաց Մանուկյանը:

Դիտարկմանը՝ իսկ եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններ հայտարարվե՞ն, Մանուկյանն արձագանքեց. «Չենք թողնի: Մինչեւ արտահերթ ընտրություններն ինքը պետք է գնա։ Մինչեւ ինքը չգնա, Հայաստանում ոչ մի ընտրություն չի լինելու, կամ ընտրությունը վերածվելու է ընդհարումների Հայաստանի ներսում, կռիվ է լինելու։ Ամեն քվեատուփի մոտ կռիվ է լինելու, արյուն է թափվելու։ Դա՞ է ուզում»,- ասաց նա՝ նշելով, թե դրան հակազդելու է ամբողջ ժողովուրդը։

Վազգեն Մանուկյանի խոսքով՝ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոց, հարյուր հազարավորներն էլ, թեեւ դուրս չեն գալիս, բայց կողմ են դրան։
Դիտարկմանը, թե Փաշինյանը նշում է՝ քաղաքացիները փողոց դուրս չեն գալիս, հետեւաբար չեն ցանկանում, Մանուկյանն արձագանքեց․

«Ես խոստանում եմ, որ փողոց դուրս կգան, այս իշխանություն էլ կփոխեն, որ նորմալ ապրենք։ Մեր բոլորի երազանքներն ինքը կործանեց։ Ես իրեն համարում եմ թշնամի։ Ինքը ոչ թե դավաճան է, այլ մեր ժողովրդի ու պետության թշնամին։ Ինքը մեզ հետ երբեք չի եղել, որ դավաճաներ մեզ։ Միշտ եղել է օտար, թշնամի։ Իր օրոք Հայաստանը ոչ մի զարգացում չի կարող ապրել: մեր երկիր մտել է թշնամի, ոչ թե դավաճան: Ես ողջունում եմ երիտասարդներին, որ գնում են, կանգնում են, եթե պետք է կռվում են: Բա ի՞նչ պետք է անեն, թշնամու հետ կռվում են»,-հայտարարեց Վազգեն Մանուկյանը։
Նա ընդգծեց, որ հիմա Նիկոլ Փաշինյանի դեմ կանգնած է ժողովուրդը, ոչ թե ընդդիմությունը. «Ընդդիմություն լինում է ընտրությունների ժամանակ, իսկ հիմա ազգային պայքար է մեր երկիրը փրկելու թշնամուց»:

Վազգեն Մանուկյան Նիկոլ Փաշինյան վարչապետի հրաժարական

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին