Ուզբեկստանի արևելքում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին հայտնել են Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնից (EMSC): Գրում է Russian.rt.com-ը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆերգանա քաղաքից 43 կմ դեպի հարավ:
Օջախի խորությունը 20 կմ է կազմել:
Ինչպես հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ուզբեկստանի ԱԻՆ-ին առընթեր սեյսմիկ կանխատեսման մոնիտորինգի կենտրոնի տվյալներին, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հարևան Ղրղզստանում:
Երկրաշարժի հետևանքով տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկությունները բացակայում են։
Դեկտեմբերի 13-ին Չեչնիայում հինգ երկրաշարժ էր գրանցվել: