Ռուսաստանցի բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Россия 1» հեռուստաընկերության եթերում խոսել է մարդկանց ամենաանառողջ սովորության մասին: Գրում է Gazeta.ru-ն։
Նրա կարծիքով՝ մարդու «առողջության, հոգու և մարմնի համար» ամենավատ սովորությունը տանը մնալն է: Բժիշկը հորդորել է բոլորին ցանկացած եղանակի փողոց դուրս գալ:
Հեռուստահաղորդավարը հատուկ ուշադրություն է հրավիրել նաև ձմեռային զբոսանքներին:
Ինչպես նշում է Մյասնիկովը, ակտիվ զբոսանքի կամ դահուկավազքի ժամանակ չպետք է շատ տաք հագնվել, բավական է հագուստի երկու շերտ ՝ ջերմային ներքնազգեստ և բաճկոն, տաբատ և գլխարկ: Հակառակ դեպքում մարմինը կարող է տաքանալ, քրտնարտադրություն սկսվի, և այն մարդիկ, որոնք չափազանց տաք են հագնվում և կոճկվում, կոճակներն արձակելուց հետո կարող են մրսել և հիվանդանալ: Մասնագետը խորհուրդ է տվել երեխաներին նույնպես նույն սկզբունքով հագցնել: