Ֆիլիպինների Կալաթագան քաղաքից 2,5 կմ պակաս հեռավորության վրա 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայության կայքը: Գրում է Gazeta.ru-ն։
Ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ծովում ՝ Լուսոն կղզու հարավում գտնվող Կալաթագան քաղաքից 2,3 կմ դեպի հյուսիս-արեւմուտք:
Երկրաշարժի օջախի խորությունը 114 կմ է կազմել։
Երկրաշարժի հետևանքով տուժածների և ավերածությունների, ինչպես նաև ցունամիի առաջացման սպառնալիքի մասին չի հայտարարվել: