f

Անկախ

Քաղաքական կորոնաիրուս


Խորագիրը չպետք է առաջնորդի եզրակացության կամ ուղղորդի ընթերցողի դատողությունը՝ թե դավադրական տեսության առանցքով  է վերլուծվում հարցականներ ստեղծած համաճարակը: Թեեւ որոշ նախադրյալներ նպաստում են այդ ուղղությամբ մտածողություն զարգացնելուն: Սոցցանցերում շրջանառվող 1981-ի հրատարակությունը խոսում է 2020-ին, Չինաստանի Ուհան քաղաքից ծայր առած եւ շնչառական համակարգը ախտահարող վարակի  մասին, որը ստանալու է համաճարակի բնույթ:

 Վարակի քաղաքական որակումը այստեղ ոչ անպայման ծրագրավորված ախտահարումների կամ կենսաբանական զենքի գործածության մասին է, որքան վարակի հայտնաբերման առիթով կատարվող քաղաքական շահարկումների:

 Շահարկումներ կատարելու համար իհարկե պետք է խուճապային մթնոլորտ ստեղծել: Տարբեր խնդիր է կանխարգելիչ միջոցների իրազեկումն ու այդ ուղղությամբ մարդկությունը նախապատրաստելը, տարբեր օրակարգ՝  կանխածրագրված խուճապային քաղաքականությունը:

 Քաղաքական շահարկումները կատարվում են հիմնական երկու մակարդակներում․ նախ, իհարկե վարակի հայտնված երկրում իշխանություն-ընդդիմություն ավանդական եւ դասական մոտեցումները կգերլարվեն եւ հակազդեցության, կանխարգելման, բուժման երեւույթների մանրադիտակի տակ կգան, վերագրումներ կատարելու, մեղադրելու եւ անկառավարելիության համոզումներ տարածելու համար:

 Պարզ տրամաբանությունը հուշում է հետեւել վիճակագրություններին, նկատելու համար, որ ընթացիկ պատվաստային կանխարգելում ունեցող վարակների ախտահարման պատճառով ավելի մարդ  է մահանում, քան նոր հայտնաբերված եւ հակավարակի պատվաստին պատրաստության սպասող վիրուսից։

 Առողջապահության նախարարությունները եւ նրանց հետևում կանգնած կառավարություններն  իրենց քաղաքացիների առողջական պայմաններին հետամուտ լինելու ճիգի մեջ ներկայացնում են իրենց մոտեցումները, ամեն գնով համոզելու, որ իրենք գործում են շատ արագ, անմիջապես մեկուսացնելով վարակված անհատը եւ հատուկ բուժումներ են կիրառում: Այս ուղղությամբ ծավալվում են բանավեճեր առողջապահական ոլորտում՝ ընդդիմադիր տեսակետներն ու կառավարական միջոցառումները ներկայացնող: Հեռուստացույցի եւ ընդհանրապես ԶԼՄ-ների հաղորդումների լսարանների թվերը նոր ոստումներ են արձանագրում, բնականաբար այդ պահերին գովազդային սակագներին նոր մագլցումներ արձանագրելով:

 Առանց մտնելու հարցի շուկայական անցման միտումների տիրույթներ, անցում կատարենք ներքինից արտաքին ուղղություններին եւ նկատենք, որ վարակված անհատի մեկուսացումների նմանողությամբ հետզհետե մեկուսացվում են երկրները: Ամենաշատ մեկուսացվողները ներկայիս` Չինաստանն ու Իրանն են: Փակվում են սահմաններ` օդային, ցամաքային, ծովային: Հարվածի տակ են հայտնվում տնտեսությունները․ կասեցվում են ապրանքաշրջանառությունները: Կոչեր` տվյալ վարակավայրերը չայցելելու եւ տարհանման գործողությունների նախապատրաստություններ: Արդյունքը` հարվածվում է համաշխարհային մակարդակով տնտեսական բեւեռի վերածված չինական համակարգը եւ հավելյալ մեկուսացման ենթարկվում Իրանը:

 Հիմա դիտարկումներ կկատարվեն տարածաշրջանային տեսանկյուններից: Տվյալ դեպքում ո՞ր երկրներն են, որ փակել են Իրանի հետ սահմանը եւ ովքեր, որ շարունակում են բաց պահել այն: Ի տարբերություն Թուրքիայի, Ադրբեջանը շարունակում է բաց պահել իր սահմանը: Մինչ Հայաստանը ժամանակավոր փակումով, թույլատրում է  բեռնատարների ճանապարհով ապրանքաշրջանառությունը եւ իր քաղաքացիների հետդարձը: Փակելը, չփակելը քաղաքական մեկնաբանությունների դուռ են բացում․ «ժամանակավորը» հավանաբար փորձում է հավասարակշռված դիրք ապահովել վարակվելու-չվարակվելու կամ ավելի ճիշտ` մեկուսացնելու-չմեկուսացնելու գործընթացներում:

 Մոռանալով 1981-ի մարգարեությունը կամ դրան հարող դավադրական տեսությունը, քաղաքականորեն չի բացառվում նման հավանականություն: Եթե Կորոնավիրուսի շահարկմանը հաջողվի ավելի ազդեցիկ գործոնի դեր ունենալ Իրանի մեկուսացման ուղղությամբ հայտարարված քաղաքականության իրականացման մեջ, ապա ինչու՛չմտածել կենսաբանական զենքի օգտագործման մասին: Մեկ հավելումով սակայն․ հարվածվողը ինքը եւս նման զենքի դիմելու հնարավորություն կունենա։ Տարբեր վայրերում ընթացող հիբրիդային պատերազմը համալրվում է նոր զինատեսակով, որը հիմնովին տարբերվում է մինչ այժմ կիրառվող ոճից։ Պրոքսի, սահմանափակ, սողացող եւ վերահսկելի ռազմական գործողությունները կենսաբանականի դեպքում Կորոնավիրուսի նման կթռչեն երկրից երկիր:

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ  

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ նոր կորոնավիրուս Խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Արտաշատի բկ-ն վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն բժշկական կենտրոնի
Հաշվի ենք առել նրա մասնագիտական կարողությունները. Մակունցը՝ ԿԲ-ի նախագահի պաշտոնին Մարտին Գալստյանի թեկնածությունն առաջադրելու մասին
Մոսկվայից դեպի Երևան պլանավորված թռիչքները չեղարկվել են
Օրենսդիրը հաստատել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը
Տավուշում ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել
Նախագահ Սարգսյանը գերմանական կողմին առաջարկել է դիտարկել Հայաստանում թոքերի արհեստական օդափոխության սարքերի համատեղ արտադրություն հիմնելու հնարավորությունը
Բողոք Բեռնի կոնվենցիայի քարտուղարություն. Հայաստանը խախտում է կենսաբազմազանության մասին միջազգային կոնվենցիան՝ ոսկու հանքի ծրագիրն առաջ մղելով
Այս պահին շուրջ 90 անձ թոքաբորբ ունի, իսկ նրանցից 30-ը գտնվում է ծանր վիճակում. Փաշինյան
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի ասուլիսը. ուղիղ
Ակնկալում եմ ձեր կողմից պատասխանատվություն` սեփական կնոջ բառամթերքի համար. Գևորգ Գրիգորյանը՝ Ավինյանին
ԱՄՆ-ում կորոնավիրուսի ավելի քան 160 հազար դեպք է հաստատվել
Ադրբեջանական սպառնալիք՝ համաճարակի փուլում
Իշխանությունների առաջարկած փոփոխությունները չեն տեղավորվում ժողովրդավարության տրամաբանության մեջ. Մարուքյան
Ունենք ևս 1 առողջացած պացիենտ, մեկուսացումից դուրս են եկել 150 հոգի. Թորոսյան
Ոստիկանների կողմից տղամարդուն բռնության ենթարկելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում հարուցվել է քրգործ. Դատախազություն
Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները․ Փաշինյան․ ուղիղ
Պեսկովը հերքել է Թրամփի խոսքերը
Վնասվածքը անզգույշ կրակոցի հետևանք էր. Ոստիկանության բացահայտումը
Առաջիկա օրերին Հանրապետության տարբեր շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արցախում ժամը 14-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 48.3 տոկոսը
Քաղաքացիների «տոտալ վերահսկողություն» ենթադրող նախագիծը տապալվեց, գոնե առայժմ
Նվազել են բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ գները
Իսպանիայում մեկ օրում կորոնավիրուսից 849 մարդ է մահացել
Ռուսաստանում կորոնավիրուսի 500 նոր դեպք  է  գրանցվել
Փաշինյանն ու Լուկաշենկոն քննարկել են կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում Փոխգործակցության հարցերը
Ավելին
Ավելին