Խաղաղ օվկիանոսում ՝ Պալաու պետության մոտակայքում, 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնում է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը (USGS): Գրում է Gazeta.ru-ն։
Երկրաշարժը գրանցվել է միջազգային կոորդինացված ժամանակով 18.11-ին (Մոսկվայի ժամանակով 21.11): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա, Անգաուր կղզուց 89 կիլոմետր դեպի հարավ-արեւմուտք:
Երկրաշարժի հետևանքով տուժածների կամ ավերածությունների մասին չի հաղորդվել: