Իմ շատ սիրելի հայրենակիցներ և, հատկապես, նիկոլի հետևորդներ, դուք գիտե՞ք, արդյոք, թե ինչու են լավ ապրում Միացյալ Նահանգներում կամ եվրոպաններում... Ասեմ, ոչ միայն նրա համար, որ այդ երկրներում քաղաքացիները զարգացած ու օրինապաշտ են, այլև որ գիտեն իրենց հայրենիքի արժեքը: Դուք երբևէ մտածե՞լ եք, թե ինչ է անում Իրաքում, Աֆղանստանում կամ Լիբիայում ամերիկացի մոր արգանդից ծնված զինվորը... Դա էլ ասեմ,- նա գնում է այնտեղ անձնազոհության, որ իր երկիրը լինի հզոր և այդ հզոր երկրում ինքն ու իր հարազատները լավ ապրեն... Այսօր ռուսը, ամերիկացին կամ եվրոպացին չի գալու Հայաստան կամ Արցախ, որ մենք լավ ապրենք, նրանք գալու են այստեղ իրենց երկիրն ու ժողովուրդն ավելի լավ դարձնելու համար... Իսկ դու, իմ սիրելի հայ, պատրաստ ես հանուն քո զավակի և ընտանիքի սատարել նիկոլին, համոզմունք ունենալով, որ այդպես մենք ավելի անվտանգ ու լավ ենք ապրելու... Ասեմ, որ սխալվում ես, որովհետև Հայրենիքը մաս-մաս տալով, ժողովուրդը ոչ թե լավ է ապրելու, այլև իր ծննդավայրում տեղ չի ունենալու... Այդպես եղել է և՜ Սասունում, և՜ Մուշում, և՜ Արդահանում, և՜... այդպես շարունակ... Օրինաչափ է նաև, որ այսօր մեր միլիոնավոր հայրենակիցներ մեզ հայրենասիրություն են սովորեցնում օտար ափերից...