Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Ռուսաստանի հետ առճակատումը ուկրաինական արտաքին քաղաքականության հիմնական խնդիր է համարում: Այդ մասին նա հայտարարել է ֆեյսբուքում ուղիղ հեռարձակման ժամանակ: Գրում է Gazetqa.ru․ն։
«Թիվ մեկ առաջնահերթությունը ռուսական ագրեսիային հակազդելն ու անվտանգության ամրապնդումն է», - ասել է Կուլեբան:
Նշվում է, որ Ղրիմի պլատֆորմի գործարկումը հիմնական նպատակների թվում է:
Նախարարը առաջնահերթ նպատակներ համարել է նաև պայքարը կորոնավիրուսի համաճարակի դեմ, արտասահմանում ուկրաինացիների նկատմամբ վարվող քաղաքականությունը, ներդրումների ներգրավվումը և արտահանման ծավալների ավելացումը, էներգետիկ ոլորտում դիրքերի ամրապնդումը և աֆրիկյան երկրների հետ համագործակցության ընդլայնումը: