Վերջին մեկ օրվա ընթացքում Թուրքիայում կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թիվն աճել է 19,650-ով, երկրում COVID-19-ով վարակված հիվանդների ընդհանուր թիվը հասել է 2,082,610-ի: Գրում է Russian.rt.com-ը։
Այդ մասին վկայում են երկրի առողջապահության նախարարության տվյալները:
Համաճարակի սկզբից ի վեր Թուրքիայում COVID-19-ից մահացել է 18 861 հիվանդ:
Ավելի վաղ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտարարել էր, որ հանրապետությունը սկսում է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի թունաբանական ուսումնասիրություններ: