f

Անկախ

Դիսնեյի «Սառցե սիրտը» բարեգործական մուլտֆիլմ-ցուցադրությունը կյանքի է կոչվում բարերարների աջակցությամբ


Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լավ բարեկամ, բազմամյա աջակից և շատ երկրներում իր գործունեությամբ հայտնի մշակութային բարերար Կոնստանտին Իշխանովը հերթական անգամ իր զգալի նպաստն է բերում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նոր նախաձեռնությանը, որն իրականացվում է «Սառցե սիրտը» մուլտֆիլմի ամանորյա բարեգործական ցուցադրություն-համերգի համակազմակերպիչների հետ։ 

Դժվարին օրերին նա ևս անձնական խոշոր նվիրատվությամբ միացել է դեկտեմբերի 24-27-ն անցկացվելիք ամանորյա բարեգործական համերգների ծրագրին, որի հանդիսատեսներն այս անգամ լինելու են արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած ընտանիքների երեխաները։  Կոնստանտին Իշխանովը մշտապես եղել է մեր նվագախմբի կողքին՝ աջակցելով թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում իրականացվող մեր կարևորագույն նախագծերին։ Նա «Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի» հիմնադիր նախագահն է։ Մալթայում գործող հիմնադրամը հայտնի է տարբեր երկրներում մշակութային և կրթական նշանակալի նախագծերի կազմակերպման, իրականացման և աջակցության շնորհիվ։

Այսօր մեզ ցուցաբերված ցանկացած օգնություն կարևոր է մշակութային կազդուրիչ շունչ հաղորդող միջոցառումերի անցկացման համար։ Դուք նույնպես կարող եք միանալ այս բարեգործական նախաձեռնությանը և երեխաներին ընձեռել «Սառցե սիրտը» մուլտֆիլմ-համերգին մասնակցելու հնարավորություն՝ նվիրաբերություն կատարելով kids.sure.so հարթակի միջոցով:

Հիշեցնենք‚ որ Հայաստանում առաջին անգամ նոր ձևաչափով ներկայացվող Դիսնեյի «Սառցե սիրտը» բարեգործական մուլտֆիլմ-ցուցադրության կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը‚ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը‚ Sure. օնլայն հարթակը, «Ներդաշնակ մանկություն» բարեգործական հիմնադրամը և Zapomni ընկերությունների խումբը։ Գլխավոր գործընկերն է Mastercard միջազգային վճարման համակարգը:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Ավելին
Ավելին