Այս շաբաթ կհայտարարենք 2021 թվականին Երեւանում եւս 100 վերելակների փոխարինման մասին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին Երեւանի ավագանու նիստում նշեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Ընթացքում կվերագնահատենք մեր հնարավորություննրը եւ միգուցե այս 100 վերելակը դառնա 200: Այս շաբաթ 100 վերելակի մրցույթը դրվում է»,-ասաց նա:
Մարությանը հիշեցրեց, որ այս տարվ համար նախատեսված էր Երեւանում 500 նոր վերելակ տեղադրել. Դրանցից 300-ից ավելի տեղադրված է, մինչեւ Ամանոր կհասցնեն տեղադրել եւս 175-ը, իսկ մնացած 25-ը կտեղադրվի հունվարի սկզբին: Աշխատանքները կավարտվեն հունվարի կեսին: