f

Անկախ

«Լուսավոր Հայաստանը» կողմ է ևս մեկ ռուսական ռազմաբազայի


Դեռեւս դեկտեմբերի 5-ին ես հայտարարել եմ, որ անհրաժեշտ է թարմացնել մեր իրավական բազան՝ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ անվտանգության մասին նոր համաձայնագիր ստորագրելով, իսկ հետո տեղի ունեցան Սյունիքում հայտնի իրադարձությունները: Այս մասին դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ նրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ կուսակցության պատգամավորները ճանաչողական այց են կատարել Սյունիքի մարզի համայնքներ, որի սահմաններին պատերազմից հետո հայտնվել են Ադրբեջանի զինված ուժերի դիրքերը: Այցի արդյունքներն ամփոփելով՝ ԼՀԿ-ում անհրաժեշտ են համարել բարձրացնել մի շարք հարցեր: «Առանցքային հարցն այն է, թե ինչպիսին պետք է լինի Ռուսաստանի Դաշնության հետ անվտանգության մասին մեր նոր համաձայնագիրը: Մեր կարծիքով՝ Հայաստանի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է բանակցություններ սկսել Սյունիքի մարզում նոր ռուսական ռազմաբազայի ստեծման շուրջ»,- շեշտեց Մարուքյանը, որը բոլորովին վերջերս «Ելք» դաշինքի շրջանակում հանդես էր գալիս արեւմտամետ դիրքերից՝ ընդհուպ մինչեւ Եվրասիական միության կազմից Հայաստանի դուրս գալու նախաձեռնությունը:

Քաղաքական գործչի կարծիքով՝ հիմա կարեւորագույն խնդիրը Սյունիքի մարզի անվտանգության ապահովումն է, քանի որ Ադրբեջանի ԶՈՒ դիրքերը հայտնվել են հայկական բնակավայրերի անմիջական մերձակայքում:

Պատգամավորը ուշադրություն դարձրեց նաեւ այն փաստին, որ Ադրբեջանի իշխանությունները նախատեսում են 2021 թվականին ռազմական բյուջեն մեծացնել մինչեւ 2,7 մլրդ դոլար, ինչը գերազանցում է 2020 թվականի ցուցանիշը: ԼՀԿ ղեկավարը նաեւ հիշեցրեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մարտական գործողությունների ավարտից հետո բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան հարցը «լուծված» է, բայց չնայած դրան, Բաքուն շարունակում է զինվել: «Ադրբեջանը նոր արկածախնդրությունների է պատրաստվում: Այդ մարտահրավերներին հակազդելու համար անհրաժեշտ է բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ նոր համաձայնագիր ստորագրելու եւ Սյունիքում ռազմաբազա ստեղծելու շուրջ: Մենք արդեն նման փորձ ունենք: Ռուսական 102-րդ ռազմաբազան անվտանգություն է ապահովում երկար տարիներ: Ղարաբաղում խաղաղապահները կարող են Սյունիքից ավելի հեշտ ու արագ մատակարարում ստանալ, քան Գյումրիից»,- պարզաբանեց Էդմոն Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստանի» ղեկավարի խոսքով՝ եթե անգամ հանրապետության ամբողջ պետական բյուջեն ուղղվի պաշտպանական կարիքներին, այդ միջոցները, միեւնույն է, անբավարար կլինեն, որպեսզի ինքնուրույն լուծվեն անվտանգության բոլոր հարցերը:

Լուսավոր Հայաստան

Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Սևանում հրկիզել են «Audi A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին
Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել. Մանվել Եղիազարյան
Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում,լուսանկար
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
Ավելին
Ավելին