«Ռեալի» ավագ Իկեր Կասիլյասը թվիթերում անդրադարձել է արքայական ակումբ վերադառնալուն: Իսպանացին նշանակվել է ակումբի հիմնադրամի փոխտնօրենի պաշտոնում:
«Հպարտ եմ, որ տուն եկա: Ես ընդունում եմ այս նոր մարտահրավերը ողջ էնտուզիազմով ու ցանկությամբ աշխարհում: Շնորհակալ եմ ընդունելության համար»,-գրել է Կասիլյասը Twitter-ում: