Ադրբեջանը մտադիր է 2.2 միլիարդ մանաթ (1.3 միլիարդ դոլար) հատկացնել Ղարաբաղում Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքների վերակառուցման համար, այդ մասին նշվում է Միլի Մեջլիս (խորհրդարան) ներկայացված 2021 թվականի պետական բյուջեի օրինագծում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Քաղաքների եւ գյուղերի վերականգնման, այդ տարածքներում ժամանակակից ենթակառուցվածքների (էլեկտրականություն, գազ, ջուր, հաղորդակցություն, ճանապարհներ, կրթություն, առողջապահություն, մշակույթ, բնակարանային եւ կոմունալ եւ այլ անհրաժեշտ ենթակառուցվածքների եւ մշակութային եւ պատմական հուշարձանների վերականգնում, բնակելի շենքերի կառուցում եւ այլն) ստեղծման համար 2021 թվականի պետբյուջեից նախատեսվում է 2.2 միլիարդ մանաթ հատկացնել»,- նշվում է փաստաթղթում: