Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն հայտարարել է նշանադրության մասին: Նշանադրության մասին երգչուհին հայտարարել է՝ ինստագրամ սոցիալական ցանցում գրառում կատարելով։ Գրում է Gazeta.ru-ն։
Սոցիալական ցանցերում երգչուհին համատեղ լուսանկարների շարք է տարածել իր սիրելիի՝ Դալթոն Գոմեսի հետ, որը Լոս Անջելեսի Aaron Kirman Group անշարժ գույքի գործակալության գործակալ է և զբաղվում է էլիտար տների վաճառքով:
Տեղադրված լուսանկարներում երգչուհին ցուցադրել է նաև նշանադրության առթիվ ստացած մատանին:
«Հավերժ և երկար», - լուսանկարին կից գրել է Գրանդեն:
Երգչուհու երկրպագուները, ինչպես նաև գործընկերները մեկնաբանություններում շնորհավորել են զույգին նշանադրության կապակցությամբ և երջանկություն մաղթել: