Sozcu պարբերականի տվյալներով՝ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը կիբերանվտանգության ոլորտին նվիրված համաժողովի շրջանակներում վատ ինքնազգացողության պատճառով չի կարողացել ավարտել իր խոսքը: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ ուղիղ հեռարձակման ժամանակ քաղաքական գործչի ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է և բեմին բժիշկներ են մոտեցել:
Թերթի տվյալներով՝ Օքտայի արյան ճնշումն իջել է: Բժիշկները զննել են նրան և առաջին բուժօգնություն ցուցաբերել, սակայն նրան չեն հոսպիտալացրել: Փոխնախագահը ցանկացել է վիճակի բարելավումից հետո բեմ վերադառնալ:
Ամբիոնի մտ նա նշել է, որ անքնությունն ու ծանրաբեռնվածությունը կարող էին այս անհարմարության պատճառ դառնալ: Նա նաև շնորհակալություն է հայտնեց ներկաներին ըմբռնման համար: