Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած կարիքի հիման վրա գնվել ու տարբեր մարզեր են տեղափոխվել 15 հատ հեռուստացույց, 20 հատ լվացքի մեքենա, 50 հատ էլեկտրական թեյնիկ, 15 հատ սառնարան, 10 հատ գազօջախ, 20 հատ փոշեկուլ, 30 հատ արդուկ, 10 հատ մսաղաց, 20 հատ վարսահարդարիչ, 2 հատ գազի կաթսա»:
Նշենք, որ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամն իր հումանիտար օգնության ծրագրերի շրջանակներում շուրջ 7 միլիոն դրամի (13 հզր 500 ԱՄՆ դոլար) էլեկտրատեխնիկայի աջակցություն ցուցաբերեց Արցախյան վերջին պատերազմի ընթացքում ՀՀ տեղափոխված ընտանիքների կենցաղային կարիքները հոգալու համար:
Տեխնիկան տրամադրվում է ՀՀ ԱՍՀ նախարարության ենթակայության տակ գտնվող կացարաններում ապրող մարդկանց համար: