NDTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Նյու Դելիում զանգվածային անկարգությունների և բախումների արդյունքում 32 մարդ է մահացել: Գրում է Gazeta.ru-ն:
Հնդկաստանի մայրաքաղաքում զանգվածային անկարգությունները սկսվել են փետրվարի 24-ին: Հայտնի է, որ այդ ընթացքում, բացի զոհերից, տուժել է 200 մարդ, տասնյակ մարդիկ ձերբակալվել են իրավապահների կողմից:
Քաղաքում բախումները տեղի են ունեցել քաղաքացիության մասին օրենքի պատճառով, որը Հնդկաստանի քաղաքացիության պարզեցված տրամադրում է ենթադրում Հարավային Ասիայի մի շարք երկրներից այն ոչ մուսուլման քաղաքացիներին, որոնք ճնշված են իրենց հայրենիքում:
Նորամուծությունը բացասական արձագանքի է արժանացել երկրի մուսուլմանների շրջանում: