Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 29 350 նոր դեպք, ինչը համաճարակի ամբողջ ժամանակահատվածում օրական դեպքերի թվի համար ռեկորդային աճ է: Այդ մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի Telegram ալիքը: Գրում է Gazeta.ru-ն։
Բացի այդ, անցած օրվա ընթացքում վերականգնվել է 19 705 մարդ, մահացել է 493-ը:
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաստատվել է վարակի 2.877.727 դեպք, բուժվել է 2.295.362 հիվանդ, մահացել է 51.351-ը:
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 76 միլիոնը։