Ամերիկյան Hola ամսագրի փոխանցմամբ՝ հայտնի դերասան Ջեկի Չանը կարող է կորոնավիրուսով վարակված լինել: Գրում է Gazeta.ru-ն:
Մարտական արվեստի 65-ամյա ներկայացուցիչը Հոնկոնգում մասնավոր երեկույթի է մասնակցել, որին մոտ 60 մարդ է ներկա գտնվել: Նրանցից ոմանք վիրուսով վարակված են եղել:
Հավաքույթը վերահսկող ոստիկանության ծառայողներից մեկի մոտ հիվանդության ախտանիշներ են հայտնաբերվել: Միջոցառման մյուս մասնակիցները կարանտինի մեջ են:
Չանի ներկայացուցիչներն ու տեղական իշխանությունները չեն հաստատել, որ նա հիվանդ է: Նշվում է, որ նա իրականում կարող էր մասնակցել մեկ այլ երեկույթի, որը տեղի է ունեցել մոտակայքում:
Հիշեցնենք, որ այժմ կորոնավիրուսով վարակված է 80 հազար մարդ: Բռնկումը սկսվել է Չինաստանում, բայց տարածվել է ամբողջ աշխարհում: