Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը դարձավ աշխարհի գավաթի անհատական խաղարկության ոսկե մեդալակիր:
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 65 կգ քաշային կարգի եզրափակչում Թևանյանը մրցեց Հունգարիայի ներկայացուցիչ Իսմայիլ Մուսզուկաևի հետ և առավելության հասավ 9։1 հաշվով: Հայ ըմբիշը միակն է Հայաստանը ներկայացնող մարզիկներից, ով դարձավ գավաթի անհատական խաղարկության ոսկե մեդալակիր: