Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը նախօրեին կորոնավիրուսով էր ախտորոշվել, թվիթերյան միկրոբլոգում խոսել է իր առողջական վիճակի մասին: Գրում է Gazeta.ru-ն։
Քաղաքական գործիչը երեք րոպեանոց տեսաուղերձ է ձայնագրել: Տեսաուղերձի ժամանակ նա պատմում է, որ հոգնածություն է զգում և գլխացավ ունի: Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է Մակրոնը, իրեն լավ է զգում:
Մակրոնի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ախտորոշումը կատարվել է RTPCR թեստի հիման վրա, որն իրականացվում է առաջին ախտանիշների ի հայտ գալու ժամանակ: