f

Անկախ

Նիկոլ Փաշինյանի համար Արցախը հայրենիք չէ, նա պարտված է և խեղճացած․ իշխանության պետք է գան մարդիկ, որոնք կապ չունեն պարտության հետ. Վազգեն Մանուկյան


Հայաստանն այսօր ինքնիշխան պետություն չէ, նրա հետ վարվում են այնպես, ինչպես ուզում են, մեր սահմաններին պետք է զորք կանգնի, բայց մեր սահմանները որոշում է Ադրբեջանը, մենք որևէ դիմադրություն չենք ցուցաբերում. սերունդների աշխատանքը ջուրն է նետվել, Նժդեհի պահած և պանթուրքիզմի ճանապարհը փակած Սյունիքն այսօր բաց է, այն Ադրբեջանի համար նույնիսկ ավելի կարևոր է, քան Արցախը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

 

«Նիկոլ Փաշինյանի իշխանավարումից մեկ ամիս անց ես ասում էի՝ Արցախի համար այնքան չեմ վախենում, որքան՝ Սյունիքի։ Թուրքերի ախորժակը չի փակվելու, Սյունիքն իրենց համար շատ կարևոր է։ Մեր բանակն այսօր զրոյական վիճակում է, պետք է շտապ գնալ եռակողմ բանակցությունների՝ ՀՀ-ՌԴ-Ադրբեջան։ Փաշինյանն ինչպե՞ս պետք է Ալիևի հետ բանակցի։ Պարտված, խեղճացած մարդը չի կարող բանակցել»,- ասել է քաղաքական գործիչը:    

Ըստ Մանուկյանի՝ եռակողմ փաստաթղթի տակ պետք է հավելվածներ և քարտեզներ լինեին, բայց Ալիևը համոզել է Փաշինյանին ստորագրել այն, մինչդեռ անորոշությունները պետք է օգտագործել, մեկնաբանել հօգուտ մեզ.

«Ադրբեջանն այսօր խոսում է ուժի դիրքից, մենք՝ պարտվածի։ Պետք է լինեն մարդիկ, որոնք կապ չունեն պարտության հետ։ Բանակը պետք է դեռևս պատերազմի օրերին վերցներ իշխանությունը, նույնը պետք է կատարվեր Արցախում, այն ժամանակ դա լրիվ արդարացված կլիներ։ Գեներալները տեսնում էին, որ տրվող հրամանները կոտրում են մեր բանակի մեջքը։ Նիկոլ Փաշինյանի հրամանով իրականացված Ջաբրայիլի օպերացիան, օրինակ, կործանարար էր մեզ համար»:

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածուի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի համար Արցախը հայրենիք չէ, ու զարմանալի է՝ եթե Արայիկ Հարությունյանի համար հայրենիք է, ինչո՞ւ նա չէր դիմադրում հանցավոր հրամաններին. «Փաշինյանը ցուցակ էր տվել, թե որ գեներալներն իրավունք չունեն շտաբ մտնելու, օրինակ՝ Յուրի Խաչատուրովն ու Վիտալի Բալասանյանը։ Հավասարապես մեղավոր է նաև Արցախի ղեկավարությունը։ Այս փաստաթղթի հարվածը կործանարար էր մեզ համար, քանի որ խոսքի ազատությունն էլ էր սահմանափակված, մեզ ստում էին պատերազմի ընթացքում»:

Վազգեն Մանուկյանի պնդմամբ՝ ՀՀ-ն Արցախին որպես սեփական մարզի էր վերաբերվում, հիմա էլ վիճաբանում են՝ սա տգիտությա՞ն, թե՞ կազմակերպված դավաճանության հետևանք էր. «2018-ի իշխանափոխությամբ տրվեց Արցախի հանձնման ծրագրի մեկնարկը, և դա փայլուն իրականացվեց։ 2018-ից Հայաստանի նոր գաղափարախոսությունից ամբողջությամբ հանվեց ազգայինը, Արցախը խանգարում էր, պետք էր բանակը չեզոքացնել։ Նիկոլ Փաշինյանին շատ է դուր եկել իշխանությունը, նա որևէ կերպ չի ուզում գնալ։ Շատ երկրների ձեռնտու է Հայաստանն օգտագործել որպես գործիք, ոչ թե լուրջ, արժանապատիվ և հավասար խոսակցություն ունենալ մեզ հետ։ Բայց ոստիկանությունը, բանակը, դատախազությունը, մնացած բոլոր կառույցները Փաշինյանի տակից գնում են, հրամանները չեն կատարվում, ուզի, թե ոչ՝ նա հեռանալու է»:

Վազգեն Մանուկյան հարցազրույց Տեսանյութեր

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Անհանգստացած ենք Հայաստանում ոստիկանական բռնության դեպքերի աճով. Freedom House
«Հրապարակ». Ամաչում են մարդամեջ դուրս գան
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել
Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Ավելին
Ավելին