Պատերազմն ինչ սկսել է՝ 4-5 անգամ եկել եմ այստեղ, բայց չեմ նկարվել, գցել «ֆեյսբուք»։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Սյունիքի մարզի Գորիս համայնքում ճանապարհ փակած սյունեցիներին ասաց ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։
Նշենք, որ պատգամավորներին բնակիչները թույլ չտվեցին գնալ Կապան, պնդելով, որ այստեղ էլ կան խնդիրներ, թող սկսեն այդտեից լուծել։
Սյունեցին ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանին առաջարկեց՝ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին։
«Դատախազը վաղուց իր մարդն ա»,- արձագանքեց Սամսոնյանը։
Ակցիայի մասնակիցներից մեկն էլ նշեց, թե ինչու է ԱԺ նախագահն իր աշխատակազմին պարգեւավճարներ բաժանում՝ Գորգիսյանն արձագանքեց. «Հավաքարարը 60 հազարի տեղը 90 հազար ա ստացել, ի՞նչ բողոքեմ, ձեռ եք առնո՞ւմ»։
Այնուամենայնիվ, երկար բանակցություններից հետո էլ սյունեցիները թույլ չտվեցին պատգամավորներին ճանապարհն անցնել։
Նշենք, որ պատգամավորները ցանկանում էին գնալ Կապան՝ ծանոթանալու սահմանազատման հետ կապված խնդիրներին։ Գորիսի բնակիչներն էլ նշում էին, որ եթե խնդիրը կարող են լուծել, թող սկսեն Գորիսից։
Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ՝ այսօր՝ մինչեւ ժամը 17։00-ն Սյունիքի մարզի Կապան քաղաքի բոլոր դիրքերը հանձնվում են թշնամուն։
Ավելի ուշ, ՊՆ-ից հայտնել էին, որ նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Սյունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ եւ ասել, որ սահմանը ճշգրտվում է երկու կողմերի բարձրաստիճան սպաների ներկայությամբ, եւ որ ՀՀ տարածքից որեւէ մետր չի զիջվելու։