f

Անկախ

Ադրբեջանի իշխանությունների համար այս աճպարարների խումբն, իրոք, գտածո է. Սենոր Հասրաթյան


Գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է.

«Այսօր Հայաստանը շարունակում է ղեկավարել աճպարարներից կազմված մի խումբ, որն իշխանության է եկել ժողովրդին (այլ ոչ թե ազգին) տարատեսակ ապատեղեկատվություններով մոլորեցնելու և, ըստ այդմ՝ նաև մեր միասնականությունը փոշիացնելու հանցավոր ճանապարհով:

Հանդիսանալով անհայտ աղբյուրներից սնվող ազգադավ խամաճիկների հավաքածու, երկու լումայով իրենց ազգային ինքնությունը վաճառքի հանած այդ ստահակները երկիրը տարել և շարունակում են հետևողականորեն տանել դեպի անդունդ: Այդ անհայրենիք տականքները չխորշելով օգտվել ամենաստորագույն մանիպուլյատիվ հնարքներից անգամ, գործողության մեջ դրեցին ամեն գնով նախորդների, ասել է թե՝ մեր պապերի ու հայրերի (իսկ իրենց որակմամբ՝ «նախկինների»), կատարածն ու թողած ժառանգությունն ի սպառ ոչնչացնելու հրեշավոր ծրագիրը և օրակարգ մտցրին Հայոց պետականության լինել-չլինելու հարցը:

Եվ այդ ամենը «պողոսահաճո» լոզունգաշարքով հանրությանը մատուցվեց որպես «արդարությունը վերականգնելու և թալանչիներից երկիրը մաքրելու սրբազան պայքար…»։

Արդյունքում պողոսներն այսօր կատարվածի համար վճարում են օր-օրի վատթարացող իրենց կենսապայմաններով և սրբադասված այն հազարավոր նահատակների կյանքով, ովքեր, ինչպես «էրատո ջոկատի հիմնադիր հրամանատարը» կասեր՝ «զոհվեցին հանուն ոչնչի…»: Այո, այս պարագայում, գուցեև, «հանուն ոչնչի», քանի որ զոհաբերելով այդ հերոսներին, մենք կորցրինք և շարունակում ենք կորցնել ոչ միայն Արցախի մեծ մասը, այլև տարածքներ Հայաստանից…

Հ.Գ- Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունների համար այս աճպարարների խումբն, իրոք, գտածո էր և շարունակում է մնալ այդպիսին: Ժողովուրդ ջան, եթե չեք ուզում այսուհետ ևս այդպես լինի, սկսեք գործել որպես ԱԶԳ»։

Սենոր Հասրաթյան

ՌԴ-ի հեռանալը Լեռնային Ղարաբաղից ո՛չ պատմության վերջն է, ո՛չ էլ դատավճիռ է. Մարկեդոնով
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը
«Փաստ». Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
«Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն է
«Հրապարակ». Օսկանյանին սպասելիս
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն
Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն
Շատ սիրուն քանդվեց պաշտպանության նախարարության հին շենքը...
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Ավելին
Ավելին