Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձավ աշխարհի գավաթի անհատական խաղարկության արծաթե մեդալակիր:
57 կգ քաշային կարգի եզրափակչում Հարությունյանը մրցեց Ռուսաստանը ներկայացնող Ռավուր Ուգուևի հետ և զիջեց 10:0 հաշվով: Հայ ըմբիշ դարձավ աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր:
Հարությունյանն 2019 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոնն է։ Հանդես է գալիս գերմանական Բունդեսլիգան ներկայացնող Իսպրինգեն ակումբում։
70 կգ քաշային Արման Անդրեասյանն էլ դարձավ ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր:
Մեր մարզիկը բրոնզե մեդալի համար պետք է պայքարեր ռուս ըմբիշի հետ, վերջինս հրաժարվել է պայքարից ոտքի վնասվածքի պատճառով: