РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ չճանաչված Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահները շրջափակման մեջ չեն հայտնվել։ Գրում է Gazeta.ru-ն։
«Լեռնայն Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի բոլոր ստորաբաժանումները կանոնավոր ռեժիմով կատարում են իրենց առջև դրված խնդիրները», - նշվել է հաղորդագրության մեջ:
Նշվել է, որ ռուսական ուժերը շարունակում են աշխատել դիտակետերում և վերահսկել հրադադարի ռեժիմի պահպանումը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքում նաև ռուս խաղաղապահներ են շրջափակման մեջ հայտնվել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հադրութի շրջանում շուրջ 100 զինծառայող է անհետացել: