Թուրքիայում COVID-19 կորոնավիրուսային վարակի պատճառով մեկ օրում 240 մարդ է մահացել: Սա համաճարակի մեկնարկից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է: Գրում է Russian.rt.com-ը։
Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:
«Այսօր հայտնաբերվել է COVID-19- ի 29 718 նոր դեպք: Մահացել է 240 հիվանդ, համաճարակի սկզբից ՝ 17121-ը, 5960 հիվանդ ծանր վիճակում է գտնվում», - նշել է գերատեսչության ներկայացուցիչը:
Ավելի վաղ Թուրքիայի Առողջապահության նախարարության ղեկավար Ֆահրեթին Կոջան հայտարարել էր, որ հանրապետությունը կորոնավիրուսային վարակի դեմ ռուսական պատվաստանյութի թունաբանական ուսումնասիրություններ է սկսում։
Ավելի վաղ ԱՀԿ-ն հաղորդագրություն էր տարածել, որ նախօրեին ամբողջ աշխարհում գրեթե կես միլիոն մարդ կորոնավիրուսով է վարակվել։