Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռուսական С-400 համակարգերի գնման պատճառով ԱՄՆ պատժամիջոցներն անհամատեղելի են դաշնակցային հարաբերությունների հետ: Գրում է Gazeta.ru-ն։
«Միթե՞ սա դաշինք է: Այս որոշումը մեր ինքնիշխանության դեմ հարձակում է», - Hurriyet պարբերականը մեջբերում է Էրդողանի խոսքերը:
Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր ռուսական С-400 համակարգերի ձեռքբերման պատճառով Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Թուրքիայի չորս պաշտոնյաներ և երկրի պաշտպանական արդյունաբերության վարչությունը սահմանափակումների տակ են հայտնվել:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը սա «ոչ լեգիտիմ, միակողմանի, հարկադրանքի միջոցների դրսևորում է անվանել, որոնք ԱՄՆ-ն օգտագործում է երկար տարիներ (արդեն տասնամյակներ)»: