Ֆիլիպինների ափերի մոտ 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին հայտնել է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայության (USGS) կայքը: Գրում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքերով ՝ երկրաշարժը տեղի է ունեցել միջազգային կոորդինացված ժամանակով 23.21-ին (Մոսկվայի ժամանակով 02.21-ին):
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սարանգանի շրջանից 22 կմ հեռավորության վրա: Օջախի խորությունը 27 կմ է կազմել։