f

Անկախ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի  նախագահությունում տեղի ունեցավ հանդիպում Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ


ՀՀ ԳԱԱ նախագահությունում քննարկվեցին Հայաստանի նոր մարտահրավերների հաղթահարման ուղիները  

Սույն թվականի դեկտեմբերի 16-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի  նախագահությունում տեղի ունեցավ հանդիպում Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ: Քննարկվեցին Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղիները: Քննարկվեցին անվտանգության ապահովման, Արցախի կարգավիճակի հստակեցման, բանակի վերականգնման, ազգային արժեքների նշանակության բարձրացման, կրթության որակի բարձրացման հարցերը: Ընդգծվեց Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում Արցախի խնդրի շուրջ բանակցությունների վերսկսումը:

Վազգեն Մանուկյանը  կարևորեց լեգիտիմ իշխանափոխության  իրականացումը: «Առաջին տարում պետք է դրվի Հայաստանի ապագա ընթացքը, ինչպես պետք է մենք ունենանք ազգային ժողովրդավարական, լավ պաշտպանված, այս տարածաշրջանում դերակատարություն ունեցող երկիր», - ասաց նա:

ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը կարևորեց գիտության դերը երկիրը ծանր իրավիճակից  դուրս բերելու հարցում: Նա նշեց, որ  գիտության զարգացման համար անհրաժեշտ են պետական աջակցություն և ֆինանսական  ներդրումներ, ինչն, ըստ էության, չնչին է եղել Խորհրդային Միության փլուզումից հետո: «Անգամ այդ սուղ միջոցներով էլ Հայաստանի գիտությունն ունի ձեռքբերումներ և առաջատար է Կովկասի երկրների շարքում: Մեր երկրի զարգացումը, ժողովրդի, պետության զարգացումը հնարավոր չէ առանց գիտության: Այսօրվա գիտությունը ենթադրում է մեծ խմբերի՝ գիտական կառույցների ներուժի համադրում, որ ստանան լուրջ արդյունքներ»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը:

Ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Լենսեր Աղալովյանը, Յուրի Սուվարյանը, Էդուարդ Ղազարյանը, Աշոտ Սաղյանը, Գագիկ Ղազինյանը, Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արսեն Հախումյանը, ՀՀ ԳԱԱ Սփյուռքի բաժնի ղեկավար Վանյա Բարսեղյանը:

16.12.2020թ.

Վազգեն Մանուկյան ՀՀ ԳԱԱ հանդիպում Հայրենիքի փրկության շարժում

«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշել է Հայաստանի ոստիկանության՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Պայքարում ենք ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հետ ներդաշնակ
Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետ
Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. Իրավապաշտպան
Ավելին
Ավելին