Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ իրեն առաջարկել են հանուն սեփական անվտանգության նմանակ օգտագործել, սակայն ինքը հրաժարվել է: Այդ մասին Պուտինը պատմել է ТАСС լրատվական գործակալությանը տված «20 հարց Վլադիմիր Պուտինին» հարցազրույցի շրջանակներում; Գրում է Gazeta.ru-ն:
Նրա խոսքերով՝ նմանակներ օգտագործելու գաղափարը ծագել է 2000-ականների սկզբին: Առաջարկվում էր, որպեսզի Պուտինի նմանակները փոխարինեն նրան այն միջոցառումների շրջանակներում, որոնք նախագահի համար անվտանգ չեն: Պետության ղեկավարը նշել է, որ հրաժարվել է այդ գաղափարից, չնայած ահաբեկչության դեմ պայքարում դժվարին ժամանակներ են եղել:
«Ոչ», - պատասխանել է Պուտինը լրագրողի այն հարցին, թե արդյոք նմանակներ ունեցել է: