Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան 1/8 եզրափակչի հերթական խաղերը:
«Ռեալը» Մադրիդում հյուրընկալեց «Մանչեսթեր Սիթիին» և զիջեց 1:2 հաշվով: Անգլիական ակումբի կազմում աչքի ընկան Գաբրիել Ժեզուսը և Քևին դե Բրյունեն: «Արքայական ակումբի» մեկ գնդակը խփեց Իսկոն:
Օրվա մյուս խաղում «Յուվենթուսն» արտագնա խաղում մրցեց և նվազագույն հաշվով զիջեց ֆրանսիական «Լիոնին»: Միակ գնդակը խփեց Լուկա Տուսարը: