Նոյեմբերի 9-ից լուռ էին այս վիճակի համար պատասխանատու բազմաթիվ անձինք։
Նրանք լուռ էին, երբ մեր վերջին 30 տարվա կարևորագույն ձեռքբերումը սկուտեղի նման հանձնում էին,
նրանք լուռ էին, երբ չորս հազարից ավելի երիտասարդ կորցրեցինք,
նրանք լուռ էին, երբ մոտ տաս հազար ընտանիք դժբախտացավ,
նրանք լուռ են, երբ ամեն օր մի գյուղ կռիվ է տալիս իր ապրուստի միջոցների ու հողերի համար,
նրանք լուռ էին շատ ու շատ այլ փնթիությունների ու անպատասխանատու հայտարարությունների համար,
նրանք լուռ են լինելու նաև այսօր Արցախում երեկ կորցրած մի քանի գյուղերի համար։
Բայց նրանք այսօր հպարտանում ու աղաղակում են 44 գերիների վերադարձի համար…
Դուք պարզապես հիվանդության հասնող թայֆաբազներ եք, ովքեր կորցրել են իրենց ժամանակի, հայրենիքի, պատասխանատվության ու առհասարակ բոլոր զգացողությունները։ Դուք օր առաջ պետք է հեռանաք ոչ միայն ազգային ժողովից ու կառավարությունից, այլև առհասարակ քաղաքական դաշտից։