РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ մոտ ժամանակներս Կիևին չի հաջողվի Ղրիմը վերադարձնել Ուկրաինայի կազմ: Գրում է Gazeta.ru-ն:
«Դա բարդ խնդիր է, որը հնարավոր չէ լուծել վաղը, բայց կան բաներ, որոնք մենք պետք է այսօր միասին անենք», - հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը:
Այնուամենայնիվ, Զելենսկին նշել է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի «Ուկրաինայի դրոշը ծածանվի Ղրիմում»: Նա նաև ընդգծել է, որ թերակղզին չի կարող դառնալ Դոնբասում խաղաղության գինը:
Հիշեցնենք, որ Ղրիմը Ռուսաստանի մաս դարձել է 2014թ. մարտին անցկացված հանրաքվեից հետո: Ուկրաինան չի ճանաչում քվեարկությունը և թերակղզին համարում է իր տարածքը: